Իրանում սուգ է հայտարարվել
Իրանում հինգշաբթի օրը սգո օր է հայտարարվել՝ կապված Քերմանի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետ, որոնք, վերջին տվյալներով, 103 մարդու կյանք են խլել, հաղորդում են ԶԼՄ-ները։
Իրանի դատական իշխանության ղեկավար Գոլամհոսեյն Մոհսենի-Էջեին ցավակցություն է հայտնել Քերմանի գերեզմանատուն՝ Քասեմ Սուլեյմանիի գերեզմանին այցելելու ճանապարհին մի շարք ուխտավորների զոհվելու կապակցությամբ և ընդգծել, որ անկասկած, այս վշտալի հանցագործությունը ծրագրողներն ու հեղինակները կպատժվեն։