Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը:

Բանն այն է, որ քննությամբ պարզվել է՝ երեխաների մայրը նմանօրինակ տեսանյութերը պատրաստել, ուղարկել է իր ամուսնու հետ Նուբարաշենի բանտի նույն խցում կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի։ Իսկ ինչո՞ւ է նա նկարել ու կոնկրետ ուղարկել այդ տղամարդուն. նմանօրինակ տեսանյութերի դիմաց երեխայի մորը խոստացել են սոցիալական աջակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս դեպքով Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:

Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս՝ գործի համար արժեքավոր նյութերով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):

Մեղադրանք է առաջադրվել նաեւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 671 անգամ
Լրահոս
Ո՞ւմ փողերով է առանձնատուն կառուցվում Սանոսյանի ծնողների համար. նախարարի խոսնակի արձագանքը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ Բագրատ Սրբազան Ինչ է հայտարարագրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. 168.am Վահագն Չախալյանը ձերբակալվեց Թուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը Իսրայելին Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության․ Պետրոսյան ՀՀ գործող իշխանությունը չի՛ ներկայացնում Հայաստանի, հայի, հայ ժողովրդի ազգային, պետական շահերը Որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին Հաղթանակը կա, այժմ վերածննդի պահն է. Լուկաշենկոն՝ Ալիևին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ՀՀ այսպես կոչված իշխանություններն այլևս գործոն չեն՝ ոչ մի իմաստով․ Բագրատ Սրբազան Խրոնոլոգիա արեք՝ 2018-ից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են․ Ժամանակը կգա, և բոլորը, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, պատասխանատվության կենթարկվեն․ Վիտալի Բալասանյան Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Գեղամ Նազարյանի դիմակը պատռվե՞ց Հո կոֆեի բաժակ նայելով չէ, որ տարածք տանք, կարող է լավ լինի․ Արթուր Խաչատրյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Երևանի քաղաքապետարանը պահանջել է ազատել բարեգործության համար տրամադրված տարածքը. Անաիս Սարդարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am