«Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»: Սյունիքի նախկին մարզպետի որդին նույն օրը ձերբակալվեց, իսկ նոյեմբերի 10-ին նրան կալանավորելու որոշում կայացվեց: Խափանման միջոցի՝ կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Դատարանը դեկտեմբերի 14-ին կհրապարակի իր որոշումը:

Տիգրան Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ընդհանուր բողոքարկումների փուլում են, ներկայում ընթանում է նախաքննություն: «Նոյեմբերի 9-ից սկսած Տիգրան Խաչատրյանը և ես պահանջում ենք անհապաղ կատարել առերես հարցաքննություն այն մարդկանց հետ, որոնք մեր դեմ ցուցմունք են տվել, որպեսզի օգտվենք մեր հարցեր տալու իրավունքից, ինչը մեղադրյալի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է հանդիսանում: Բայց թե՛ վարույթ իրականացնող մարմինը, թե՛ դատախազությունը առհասարակ որևիցե գործողություն չեն կատարում այդ ուղղությամբ: Հաղորդում եմ ներկայացրել հանցագործության՝ լիազորությունների ակնհայտորեն չարաշահման մասին, այս պահին չունեմ տեղեկություններ՝ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ»,-ասում է Քեշիշյանը: Ընդգծում է՝ կոպիտ կերպով խախտում են Տիգրան Խաչատրյանի անմեղության կանխավարկածը, քանի որ, ի թիվս այլնի, նաև առերեսումներով է հաստատվելու անձի անմեղությունը: «Մոտեցումն, իմ կարծիքով, հետևյալն է. փորձում են անձին ապօրինի կալանքի տակ պահել այնքան, որքան դեռ կարող են:

Հակառակ դեպքում, հենց կատարվեց այն գործողությունը, որի մասին բարձրաձայնում ենք, Խաչատրյանի՝ կալանքի տակ գտնվելու հարցը կարժեզրկվի: Անընդհատ ասում էին՝ ինչո՞ւ է Տիգրան Խաչատրյանը թաքնվում: Նախ՝ նշեմ, որ նա չէր թաքնվում, այլ անվստահություն ուներ վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, ինչը նաև հաստատվում է այս պահին իրենց պարտականությունները չկատարելու մասին վկայությամբ: Օրերս խոսել եմ Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, ինձ ասել են, որ գործը մակագրվել է քննիչին, քննիչն էլ ասում է՝ սպասում ենք, թե դատախազությունը վերջնական ինչ որոշում կկայացնի, այդպես էլ կանենք: Հիմա ի՞նչ է ստացվում՝ Տիգրան Խաչատրյանի գործը քննում է ոչ թե Քննչական կոմիտեն, այլ ինչ-որ մի անձ: Չեմ կարողանում բացահայտել, թե ով է այդ անձը: Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»,-եզրափակում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 203 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Պուտինը ստիպված է լինելու քայլ անել, հակառակ դեպքում խայտառակ է լինելու․ Արամ Սարգսյան (video) ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Թրամփը հրահանգել է այլևս քաղաքացիություն չտրամադրել ԱՄՆ-ում ծնված երեխաներին Քաղաքացիները պետք է իրազեկ լինեն, նրանց առողջության հարցն է․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանի սանիկ համայնքապետը պարգևատրել է ինքն իրեն 600 հազար դրամով Մհեր Սահակյանի առեղծվածային մահն ու Փաշինյանի շատ արագ ցավակցելը․ Էդգար Ղազարյան (video) Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ Երևանում ազգությամբ ռուս երիտասարդի և եգիպտացի տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա վիրավոր Հարցիս կոնկրետ պատասխանեք․ դուք էլ հո Ալեքսանդր Սիրունյանը չե՞ք․ Արթուր Խաչատրյան Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան Բաքվում այսօր կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց... թեժ իրավիճակ դատարանում (video) Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Ինյարիտու Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննայի կողմից (video) Գործադիր հրամաններ, որոնք Թրամփը ստորագրել է 1-ին օրը ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը Ուկրաինացիները պատրաստ են աշխատել ամերիկացիների հետ՝ հասնելու իսկական խաղաղության. Զելենսկի ՔՊ-ի պոլի փետը (video) Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ նա տուժող չի ճանաչվել․ թեժ իրավիճակ դատարանում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am