«3-րդ աշխարհամարտը սկսվեց Երևանի փողոցներում․ 50 դրամ ինքնարժեքով տարբեր առանձնյակներ դուրս եկան փողոցային մարտերի»․ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ոչ վաղ անցյալի դրվագներ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու վերաբերյալ լուրերին։

«Կարծես թե նոր քաղաքապետը որոշել է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից դարձնել 150 դրամ։ Դե, էն նույն որոշումը, որ ժամանակին փորձեց անել քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու քարից հաց քամող, առաջին քրիստոնյա ազգը Այվազովսկու 9-րդ ալիքի նման ընդվզեց։

Պատմական այս անարդարության դեմ ընդվզող ազնիվ մեր ցեղը, որ խելոք ու անծպտուն մարսեց Արցախի հանձնումը, հազարավոր զոհերը, Հայաստանի մինիմում 200 կիլոմետրի զավթումը թուրքի կողմից, էն ազգը, որը ոչ միայն չի բողոքում Բաքվի բանտերում խոշտանգվող հայ տեսնելով, այլ սույն հերոսակական ազգի առավել հատընտիր վիժվածքներ էքստազից վրնջում են՝ տեսնելով խոշտանգվող հայ ռազմագերիներին, որովհետեւ փնթի աբիժնիկ են, ահա սրանք, երբ քաղաքային տրանսպորտը, գոմի սայլ չդարձնելու համար, փորձեցին ուղեվարձը 50 դրամ թանկացնել, чуть ли не 3-րդ աշխարհամարտը սկսվեց Երեւանի փողոցներում։

50 դրամ ինքնարժեքով տարբեր առանձնյակներ իրենց դոշին խփեցին «50 դրամ» սակագինն ու դուրս եկան փողոցային մարտերի։

Ռազմաճակատի առաջնագծում ով ասես կար՝ սերիալների ջնջոցներից մինչև Շուշին բոմժանոց համարող տարեց մի կին, ով հիմա իր հանապազօրյա հացն է վաստակում «Տիկ-Տոկի» մայրուղիներում։

Շաբաթներ շարունակ Երևանի փողոցներում աննախադեպ թեժ մարտեր էին ընթանում, 50 դրամանոցների զորախմբերը 50 դրամանոց փամփուշտներ ու Իսկանդերներ էին նետում քաղաքապետարանի թշնամական բանակի աշխատակիցների վրա, իսկ առավել դիշովկաները պառկում էին երթուղայինների տակ ու անգամ միզում երթուղայինի վրա՝ ի նշան համազգային ազնիվ ընդվզման։

Ի վերջո, 50 դրամանոցների ապստամբությունը հաղթեց, ու քաղաքային տրանսպորտը մնաց գոմի սայլի մակարդակի։ Կարևորը՝ ոսոխը տապալված էր, իսկ 50 դրամանոցների պատմական ապստամբությունը՝ հաղթանակած։

Տամպլիերները, եթե մեր 50 դրամանոցների անձնազոհությունն ու հանուն վեհ գաղափարի՝ պայքարի նման վճռականություն ունենային, հաստատ չէին ջախջախվի Ֆիլիպ 4-րդի կողմից»,- գրել է Զոհրաբյանը։

դիտվել է 1610 անգամ
Լրահոս
Արարատ Զուրաբյանի դստեր հրաժեշտի արարողությունը կկայանա Լոս Անջելեսում. Երևանում կտրվի հոգեհանգստի կարգ Շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով. Արմեն Աշոտյան Տարածաշրջանում իրավիճակը գերլարված է. Արմեն Պետրոսյան Բոլթոնը Իսրայելին կոչ է արել ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իսրայելը ուժգին պատասխան է խոստացել Իրանի հարձակմանը Իսրայելը ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ է խնդրել Իրանը հայտարարել է թիրախները ոչնչացնելու ու Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին Այս հակամարտության արձագանքները լսվելու են նաև Հայաստանում. Գեղամյան Ֆրանսիան դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա Մերձավոր Արևելքի երկինքն (լուսանկար) Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հարձակման համար Հորդանանն ու Իրաքը ժամանակավորապես կփակեն իրենց օդային տարածքները Իսրայելը պատրաստ է Իրանի հարձակմանը Բաքուն յուրացնում է Արցախի ժառանգությունը՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին ներկայացնելով աղվանական Իսրայելը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի աջակցության վրա․ Պենտագոնի ղեկավար Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ Թեհրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 անօդաչու և 36 թևավոր հրթիռ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում Այս պահին իրավիճակը Երուսաղեմի հայկական թաղամասում Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանը հաշվի չի առել Վենետիկի հանձնաժողովի եւ ԴԻՄԻԲ-ի որոշ առաջարկներ. Freedom House Շոլցը Զելենսկիին տեղեկացրել է Բեռլինի կողմից Կիևին ևս մեկ Patriot համակարգ ուղարկելու մասին Արտաքին ուժերի կողմից ուղղորդվող խումբ է ղեկավարում Հայաստանը Մեր դեմ իրականացվում էր բացահայտ քաղաքական հետապնդում․ Տարոն Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 11-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակեանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am