Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի

Արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 6-ին:
Մամիկոն Ասլանյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը հույս հայտնեց, որ վաղը իր պաշտպանյալի կալանքը կվերացվի եւ վերջինս ազատ կարձակվի: