Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել

Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Ալավերդու ավագանու ապալեգիտիմացման մասին․

«2023թ․ դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքում գումարվել է համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու նիստ: Նիստին մասնակցել են ավագանու Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) խմբակցությունը, Ապրելու երկիր խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովը, ներկա է եղել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը 2022թ․ սեպտեմբերին ՔՊ կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածուն էր: Ի պատասխան՝ Արկադի Թամազյանի աջակիցները նիստի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 8-ին հրավիրել են քաղաքացիական խաղաղ հավաք համայնքապետարանի շենքի մոտ՝ անվստահության գործընթացը թույլ չտալու նպատակով:

Սա վերջին երկու ամիսների ընթացքում Ալավերդիում արդեն երկրորդ ավագանու նիստն է՝ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով: 2023թ․ հոկտեմբերին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ էր հրավիրել Ապրելու երկիր խմբակցությունը, որին բավարար քվորում չէր ապահովվել: Այս նիստին ներկա էին ԱԵ խմբակցության 12 անդամներից 11-ը և Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող ավագանու մեկ անդամը:

Վերջին ամիսներին պարբերաբար շրջանառվում էին տեղեկություններ, որ փորձ է արվում տարբեր ճնշումների միջոցով հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Այս մասին նաև հայտարարել են ԱԵ կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը համատեղ ասուլիսի ընթացքում:

Ավագանու կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ինքնին իրավական, թեև ծայրահեղ միջոց է, սակայն այն չի կարող ընթանալ ճնշումների, շանտաժի, իրավունքների իրացման խոչընդոտման միջոցով:

Ալավերդու համայնքապետին անվստահություն հայտնելու գործողությունների ուսումնասիրությունը և այդ մասին եղած հրապարակային աղբյուրները մեզ հիմք են տալիս հայտարարելու, որ ՀՀ պետական իշխանությունը և իշխող ՔՊ կուսակցությունը համառ ջանքեր են ներդրել ճնշումների և ահաբեկումների միջոցով իրականացնելու այդ պաշտոնանկությունը: Մասնավորապես.

Գործադրվել է ճնշում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Մարիաննա Պեպանյանի նկատմամբ, որը համաձայն չէր խմբակցության կողմից Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգին, հայտնելով, որ չի տեսնում դրա համար հիմնավոր որևէ պատճառ։ Կան տեղեկություններ նաև այլ անդամների նկատմամբ ճնշումների վերաբերյալ, սակայն նրանք հրաժարվել են հանդիպել կամ տեղեկություն տրամադրել քաղաքացիական հասարակության անդամներին կամ հրապարակային հանդես գալ այդ մասին։

Բռնությունների գործադրմամբ արգելափակվել է ավագանու անդամների մի մասի, այդ թվում գործող համայնքապետի մուտքը ավագանու 2023 թ. դեկտեմբերի 5-ի նիստին:Ոստիկանությունը փորձել է արդարացնել այդ սահմանափակումը նրանով, որ գործողություններ են իրականացնում ՔՊ ավագանու անդամների անվտանգությունն ապահովելու համար։

Իրավապահներն արգելափակել են համայնքի բնակիչների մուտքը ավագանու նիստերի դահլիճ և ներկայությունը այդ նիստին, որով խախտվել է ՏԻՄ օրենքի՝ նիստի հրապարակայնության պահանջը: (Տեսեք վերոհիշյալ աղբյուրը:)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ լիագումար նիստին մասնակցելու և իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն մասնակցել ու միջամտել է Ալավերդի համայնքի հիշյալ նիստին՝ նաև անձնական վիրավորանքներ է հասցրել գործող համայնքապետին։

ԱԵ խմբակցությունը լքած ավագանու անդամ Սիմոն Զախարովին մասնակցության և քվեարկության համար, ըստ տարածվող տեղեկությունների, ՔՊ կուսակցության անդամները խոստացել են Ալավերդու ԲԿ-ի տնօրենի պաշտոնը:

Անվստահություն հայտնելուն աջակցող ավագանու անդամները նիստերի դահլիճում հայտնվել են ուստիկանության աջակցությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներն այդ նպատակով կոտրել են դահլիճի փակ դուռը։

Օրենքի խախտմամբ ընթացած նիստում համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավար` Շնող համայնքի նախկին ղեկավար, Դավիթ Ղումաշյանը։

Մենք ներքոնշյալ կազմակերպություններս.

համարում ենք, որ ավագանու անդամների և հետաքրքրված քաղաքացիների մասնակցության խոչընդոտմամբ նիստը ինքնին ապօրինի է և դրա արդյունքում ընդունված որոշումները չեն կարող օրինական համարվել։

դատապարտում ենք օրենսդիր և գործադիր իշխանությունների միջամտությամբ հակաժողորդավարական միջամտությունը Ալավերդի համայնքի տեղական ինքնակառավարմանը, ավագանու անդամների և քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների խախտումները, ինչպիսիք քանիցս դրսևորվել են նաև այլ համայնքներում,

խստորեն դատապարտում ենք ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի, իրավապահ մարմինների և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի միջամտութամբ Ալավերդի համայնքում ավագանու ապալեգիտիմացումը,

իրավապահ մարմիններից պահանջում ենք քննություն իրականացնել ոստիկանության գործողությունների իրավաչափության և արձանագրված ճնշումների փաստերի գնահատման համար,

իրավապահ մարմիններից պահանջում եք քննության ենթարկել առերևույթ քրեական հանցակազմ պարունակող վերոհիշյալ գործողությունները,

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»

Հայտարարում ենք, որ Տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ այսպիսի ոտնձգությունները և ճնշումները պետական օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ոտնահարում են քաղաքացիների կամքը, հակոտնյա են ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության ոգուն ու հետզհետե ոչնչացնում են այն խորհրդանշական առաջընթացը, որ արձանագրվել էր ընտրական գործընթացներում: Պետական իշխանությունը պարտավոր է իրեն ու հանրությանը հաշիվ տալ նշված հետադիմական զարգացումները նախաձեռնելու և խթանելու համար:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

«Ուղղակի Ժողովրդավարություն»

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

դիտվել է 91 անգամ
Լրահոս
«Ֆաշիզմը շարունակվել է... ՔՊ-ականները նորից խանգարվեցին ընդդիմության նախագծից» (video) Վահագն Ալեքսանյանը հիմա մարդ ծեծելով ա զբաղված, հլը թող հանգստանա, որ․․․ Էդգար Ղազարյան (video) Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում Գնա շեֆիդ` թուրք Նիկոլի խուլիգան վարքագծի ու բառապաշարի համար, մորդ կողմից մարդկանց վրա թքելու և միջնամատ ցույց տալու համար ներողություն խնդրի․ Համբարյան Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ. «Սրբազան պայքար»-ի երիտասարդներն ազատ են արձակվել Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Հրաժարականը կապ չունի, նա պետք է դատվի Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video) Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ԵԿՄ-ից Մարատ Սևոյանը Սա խայտառակություն է․ Սուրեն Մանուկյանի նկատմամբ աբսուրդ քրեական վարույթ են նախաձեռնել (video) ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է մտել Թրամփի պատճառով Դուք ո՛չ պատիվ ունեք, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ տղամարդկային որևէ հատկանիշ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am