Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում շինարարության ծավալները, 2021 թվականի համեմատ, ավելացել են գրեթե 7 մլրդ դրամով։

Վերջին տարիներին թե՛ Երեւանում, թե՛ մարզերում տեղ ու դադար չկա, ամենուր շինարարական հրապարակներ են եւ վեր խոյացած կռունկներ։ Վերջին տարիներին Հայաստանում կա նաեւ կենտրոնացվածության խնդիր, այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ Երեւան քաղաքում կենտրոնացված է ՀՀ 2 մլն 961 հազար բնակչության 1 մլն 92 հազարը։ Վերջին անգամ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն է հասել 2015 թվականին, բայց նույնիսկ այդ ժամանակ չկար բնակարանային ֆոնդի նման քանակի կառուցում։ Այսօր Հայաստանը հենց այդ պատճառով կանգնած է փոշուց օդի աղտոտման լուրջ խնդրի առաջ. այս մասին փաստում են մասնագետները։

Հաջորդ խնդիրը, որը, ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների, կանխատեսվում է հաջորդ տարի, այն է, որ 2024 թվականից անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու է։ Հայաստան վերջին շրջանում եկած ռուսների մեծ մասը, որոնց աշխատանքով էլ պայմանավորված է ՀՀ տնտեսական աճի մի մասը, արդեն լքել է Հայաստանը։

Ըստ մեր աղբյուրների՝ կառուցապատողները հենց նրանց եւ Հայաստան եկած մշտական բնակություն հաստատած քաղաքացիների վրա հույս դնելով են կառուցել բարձրահարկ շենքեր, «դաունթաուններ» եւ նոր թաղամասեր՝ ամեն ինչ հողին հավասարեցնելով, սակայն սպառումը քիչ-քիչ կրճատվում է։ Այս խնդիրը փորձեցինք հասկանալ տնտեսագետ եւ փոքր ու միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան կանխատեսելի է, բայց բացարձակ այդպես չի կարող լինել. «Նման պահանջարկի դեպքում ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում։

Առաջարկ կա, գինը ցածր է, պահանջարկ կա, բարձրանում է։ Ասեմ ավելին՝ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, վաճառքը քչանա»:

Դեկտեմբերի 7-ին կլրանա Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը. Երեւանում կառուցապատման բում է, իսկ երկրաշարժից տուժած ընտանիքներից դեռ ոչ բոլորն են բնակարանով ապահովված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 914 անգամ
Լրահոս
«Նիկոլի մասին մի՛ խոսեք, նա հրեշ է, մարդ չի»․ քաղաքացիներ (video) Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան Արևմտյան առաջնորդները խորհուրդ են տվել Կիևին ընդունել Պուտինի առաջարկը. ԶԼՄ-ներ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունները կառավարության հետ Դիվահարվում եք, հենց կոռուպցիայի մասին ենք խոսում․ հոգեբուժական բժշկական քննություն պետք է անցնեք (video) Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր (video) «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել Փաշինյանը շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման. Հայկ Դեմոյան Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը․ Տիգրան Աբրահամյան Oդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am