Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Գերեզմանատների ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch). «Ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», — նշված է ահազանգի մեջ։

Կովկասի ժառանգության կենտրոնը հաստատել է նաև Շուշիում մեկ այլ` Հին գերեզմանատան ավերումը , որի արդյունքում վերացվել են դեռևս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչության կողմից կիսաջարդ արված պատկերազարդ տապանաքարերը:

Խորհրդային Միության տարիներին լրջորեն վնասված գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամենը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մեկը հիշատակում է Նախիջևանի Ղազանչի գյուղի դարբին Ստեփանի 1758 թվականի մահը: Նա այդ գյուղի բռնի տեղահանված բազմաթիվ հայերից մեկն էր, գյուղ, որի անունով էլ կոչվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի արշավախումբը (Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարյան Ն., Տիտանյան Մ.) 2004-2005 թվականներին հնագիտական հետազոտություններ է իրականացրել Շուշի քաղաքում և շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-հունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վավերացվել են 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 11), ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործվել են նոր թաղումների վրա: Շատ կարևոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացված տապանաքարերը հայերեն արձանագրություններով:

Մեր արձագանքը

Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։

Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

դիտվել է 5082 անգամ
Լրահոս
Բախվել են Nissan-ն ու BMW-ն. վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կան վիրավորներ Արարատի մարզում կրակի է մատնվել գյուղացուն պատկանող մի քանի տոննա անասնակերը Ինչ-որ համազգեստով երևույթներ անձնական տարածքում մահացու գնդակահարել են Արթուր Վարդանյանի գամփռին Ոստիկանները վնասազերծել են ՏՏ տեսակի ատրճանակով զինված՝ ծեծկռտուքի վայրից փախուստի դիմած երիտասարդին Փաստաթղթերը ստուգելու նպատակով ինձ կանգնեցնելու իրավունք չունես․ Ռոման Երիցյանը՝ պարեկային ծառայողին Սահմանազատումն ամբողջովին ավարտելու համար կպահանջվի մոտ 80 տարի. Կիրանցի բնակիչ Վալենսիայում բազմահազարանոց բողոքի ակցիայի ժամանակ 31 ոստիկան է տուժել Ես ինքս կպատասխանեմ Իլհամին իր ձևով' ցույց տալով Ադրբեջանի ապագան. Հոխիկյան Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները Մայր Աթոռում կատարվեց միասնական աղոթք գերեվարված հայորդիների ազատության համար Որտեղ է Ալլա Պուգաչովան Մոսկվայում տեղի է ունեցել համահայկական աղոթք՝ Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի համար Հայաստանը դասական բուֆերային երկիր է և իշխանության քաղաքականության մարտահրավերն այդ դերից հրաժարվելն է. քաղաքագետ Արմավիրում 88-ամյա կին է վրաերթի ենթարկվել Անկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում. ֆան ակումբներ Տիգրան Ավինյա՛ն, ձեր կողմից արված այս կոռուպցիոն ասֆալտը քեզ համբավ բերո՞ւմ է. Արթուր Չախոյան Ավագ Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորած Չզարմանաք, որ վաղը ձերբակալվածներին նիկոլական իրավապահները ազատ արձակեն, իսկ գործն էլ ծածկադմփոցի անեն... Դե իհարկե, Մելանյյան բդերն ու պորտը բացելու կարիք չունի... Նալին և մեխին խփելու "նուրբ" արվեստը Գյումրիում շրջանառվող ասեկոսեների համաձայն Գեղարքունիքի մարզում քույրը փրկել է եղբորը ինքնասպանություն գործելուց. օրեր առաջ էլ նրանց հայրն էր ինքնասպան եղել Զանգվածային անկարգությունների կատարում՝ քարերի նետմամբ․ Լևոն Քոչարյանը մարզումներից տեսանյութ է հրապարակել Լոնդոնի Սուրբ Եղիշեի տաճարում կաղոթեն հայ գերիների տունդարձի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am