Բայրամովը հայտնել է, որ պայմաններ են ստեղծվել խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար
![Բայրամովը հայտնել է, որ պայմաններ են ստեղծվել խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար](/timthumb.php?src=/disc/05-12-23/227e9f1b857e9bf46ae202691d39e6ef.jpg&w=708)
«Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում այն բանից հետո, երբ վերջ դրվեց մեր տարածքներում հայկական զինված ուժերի և անջատողական ռեժիմի ներկայությանը, պայմաններ ստեղծվեցին խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար»։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը կարգավորման ուղղություններից մեկն է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։