Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը

Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը՝ ի դեմս Վաշինգտոնի նահանգի Սիեթլի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Վազգեն քահանա Բոյաջյանի, Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշի և թեմական խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազիրյանի։

Տեր Վազգենը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղում ծանոթանալու արցախահայերի առջև ծառացած մարտահրավերներին, նրանց սոցիալական կացությանը և կարիքների գնահատման արդունքում մշակել աջակցության ծրագեր։

Իր սերն ու օրհնությունը փոխանցելով պատվիրակության անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Արցախից բռնի տեղահանված հայորդիների աջակցությանն ուղղված ջանքերի համար։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայրենազրկված արցախահայության ծանր կացությանը, և հյուրերին ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող Արացախի հայորդիներին ուղղված աջակցության ծրագրերը՝ կարևորելով նաև սփյուռքահայության հետևողական մասնակցությունն այդ գործում։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք առնչվում էին արցախահայերի ծանր կացությանը և իրականացվող աջակցության ծրագրերի ընդլայնմանը։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Նիկոլը Բաքվից ոգևորված կգա, կասի՝ Երանն էլ է Ալիևինը (video) Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Յասիի մրցաշար․ Ավանեսյանը պարտվեց եզրափակչում Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ» Ալիևի հոխորտանքներին ի պատասխան ՝ կես միլիոնից ավել հայեր պետք է վերադառնան Ադրբեջան․ Ալավերդյան (video) Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ դիտարկում Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Արձակուրդում գտնվող նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում․ Fitch-ի կանխատեսումը Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Զգուշացումը եկել է. ռուսները սեպտեմբերին Նիկոլից գործողության են սպասում. Սարգիս Ավետիսյան (video) Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել Ինչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել. Սուրենյանց Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը 72 ժամով կալանավորվել է The Washington Post: Как четыре президента США развязали экономическую войну во всем мире. Часть 3
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am