«Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների
![«Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների](/timthumb.php?src=/disc/04-12-23/48b098158e8e6e7b251a620a8a4dbc64.jpg&w=708)
Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Սևան քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: