Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը

168.am-ը գրում է.

«Հայաստանի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում կատարվում են գործընթացներ, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դրանց ներկայացուցիչները գործում են անմեղսունակության կանխավարկածով։ Բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին խոսելիս իրենց հակահայկականությամբ գերազանցում են ադրբեջանցի գործընկերներին։ Անգամ նրանց ինտելեկտի մակարդակը պետք է որ բավարարի՝ գիտակցելու համար, որ այդ հայտարարությունների պատճառով երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Կառավարության շատ անդամներ կայացնում են այնպիսի հակաօրինական որոշումներ, ներգրավվում են այնպիսի կոռուպցիոն գործարքներում, որոնց համար նույնպես վաղ թե ուշ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Դատական իշխանությունը մեծ մասամբ ներգրավված է ակնհայտ հակաօրինական գործընթացում, դատավորների՝ օրենքի հետ աղերս չունեցող վճիռներով անազատության մեջ են գտնվում տասնյակ քաղբանտարկյալներ, և նրանց թիվը սրընթաց աճում է։ Ակնհայտ է, որ այդպիսի վճիռներ կայացնող դատավորները քաջ գիտակցում են, որ երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։
Խորհրդարանի իշխանական պատգամավորների մի մասը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական, հակաարցախյան այնպիսի հայտարարություններով, որոնց համար երբևէ նրանց հետևից գնալու են։ Առնվազն, բայց ոչ միայն իրավապահ մարմիննները։ Այդպիսի հայտարարություններ անողների գոնե մի մասը, գոնե գործարար հատվածը գիտակցում է դա, բայց շարունակում է անել։

Նույն ֆենոմենը գործում է, առանց բացառության, բոլոր ոլորտներում՝ դիվանագետներից մինչև կրթության համակարգ, դատախազությունից մինչև զինված ուժեր։ Այդ ֆենոմենի, իսկ իրականում՝ հակաֆենոմենի հիմքում ընկած է «կարմիր գծեր» հատելու իրողությունը․ ամենատարբեր համակարգերի ներկայացուցիչներն իրենց գործողություններով անցնում են օրենքի ու հանրային բարոյականության սահմաններն այնքան ու այնպես, որ ապագայում ունենալու են լրջագույն խնդիրներ ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, համակեցության տիրույթներում։

Անմտություն կլինի մտածել, որ այդ մարդիկ, որոնց մեջ կան տասնյակ, հարյուրավոր ուսյալներ, փորձառուներ ու բանիմացներ, այդ գծերը հատում են՝ չգիտակցելով ապագայում դրա հետևանքները։ Հետևաբար՝ խելամիտ չէ մտածել նաև, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, դատական իշխանության հետևողական այլասերումն իներցիոն գործընթաց է, և յուրաքանչյուրը «կարմիր գիծ» է հատում սեփական նախաձեռնությամբ։ Շատ ավելի հավանական է, որ այդ այլասերումը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հետևողական, մեթոդական, հաշվարկված գործընթաց է։ Իսկ դրա նպատակն այն է, որպեսզի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում, բոլոր ոլորտներում լինեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր իրենց ոչ միայն ներկա բարեկեցությունը, այլ, որ ավելի կարևոր է՝ ապագա անվտանգությունն ու անձեռնմխելիությունը կապում են միայն ու բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության հետ։

Այլ կերպ ասած, նա ստեղծում է հանցակիցների մեծ բանակ, ովքեր ամեն ինչի պատրաստ կլինեն՝ իր իսկ իշխանությունը ու այդպիսով՝ իրենց անձնական անվտանգությունը պահպանելու համար։ Սա բոլոր ավտորիտար իշխանությունների գոյության ու երկարակեցության բանաձևերից մեկն է՝ ստեղծել հանցագործների հիերարխիկ բուրգ, որի յուրաքանչյուր մակարդակի անդամներն անհրաժեշտության դեպքում կանեն ամեն ինչ՝ բուրգի գագաթի ու դրանով նաև՝ բուրգի ամբողջականության պահպանության համար։

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում«։

դիտվել է 552 անգամ
Լրահոս
Հաղթանակ կերտող ժողովրդին խաբելով ամլացրել եք․․․ Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա «քննիչ հանձնաժողովի» զեկույցը (video) Երևակայական Hermes, թե՞ SirQochar. ինչ պայուսակ է իրականում կրել Աննա Հակոբյանը և ինչ արժե այն Նռնակները ժողովրդի վրա նետելու համար են, «ռոգատկա»-ն՝ զինված հանցագործի (video) Աջափնյակում ՔՊ-ականները գաղափարական բնույթի հարցեր են քննարկել Լացող տատիկ, սուլող երիտասարդ, ուրախացող կանայք ստախոս ելույթին (video) Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 74-ամյա տղամարդու դի Քանի՞ սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում (video) «Բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք». Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին Փաշինյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը (video) Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս. Ռոնալդու Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է ադրբեջանական երաշխիքների վրա․ «Փաստ» Ամենահավանական արդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը. քննարկում․ «Ամերիկայի ձայն» Լուիս Օկամպոն սարսափելի մանրամասներ է հայտնում ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ դաժանություններից (video) Գործարար Սուրեն Գրիգորյանը չի ընդունել իր մեղքը` ՌԴ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը․ Պետդեպ Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը Փաշինյանն ատում է արցախցիներին՝ ինչպես Հիտլերը՝ հրեաներին, Զելենսկին՝ ռուսներին... (video) Բոլորը գիտեին, որ Արցախն ուժասպառ անելուց հետո Ադրբեջանը հարվածելու է․ 9 ամիս ժամանակ կար ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում ԵՊՀ-ն դարձել է «պռախադնոյ դվոռ»` ՔՊ-ական պաշտոնյաների ինքնահաստատման վայր Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am