««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, օրեր առաջ իմ ներկայացրած ««БЕСПРЕДЕЛ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» Մաս 1-ում ես խոստացել էի, որ հաջորդիվ լինելու է ավելի հետաքրքիր:

Ասպիսով, ի՞նչու է այդքան կարևոր Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակականշնորհված» ՊԱԳ-ի գործառույթների մանրամասները, նախ և առաջ արձանագրենք, որ ՊԱԳ-ը տնօրինում և ուղղորդում է Պետական Բյուժեից Առողջապահության նախարարությանը հատկացրած գումարների շուրջ 75%-ը (Բյուջեից ԱՆ հատկացրած շուրջ 149մլրդ. դրամից 115մլրդ. դրամը նախատեսված է ՊԱԳ-ի տնօրինութամբ և հսկողությամբ ընդունվող բժշկական ծառայությունների համար) և որպեսզի Ահարոն Բարսեղյանը որպես ՊԱԳ-ի պետ կարողանա «օգտակար» լինել իրեն առատորեն վարձահատույց եղող Ուիգմորների տերերին (հիշեցնեմ, որ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, որի տնօրենն ու սեփականատերն է հանդիսանում սույն անձը, Ուիգմորները ֆինանսական խորհրդատվության համար փոխանցել են շուրջ 100.000 դոլլար) նա շրջանառության մեջ է մտցրել մի թեզ, թե ՊԱԳ-ի փորձագետ-բժիշկները որակյալ չեն, չեն տիրապետում բուժական գործի մանրամասներին, հետևաբար, «ստիպված» նա ներմուծել է նոր «մշակույթ»՝ իր սիրելի Ուիգմորների և Արմենակ և Աննա Թադեոսեանների բժշկական կենտրոնի բժիշկներին համատեղության կարգով ՊԱԳ-ում աշխատանքի է ընդունել բարձր աշխատավարձով, որպեսզի նրանք հեռավար պետական պատվերի դեպքերը դիտարկեն և մերժեն և/կամ հաստատեն: Երբ պեղումներով հայտնաբերեցինք այն իրավական ակտը, որով «կարգավորել է» այս փորձագետների աշխատանքը, պարզվեց, որ նրանք «աջակցել» են գնագոյացման աշխատանքներին, ոչ թե մերժել/հաստատել են այլ ընդամենը «ուսումնասիրել» են պետական պատվերի դեպքերը: Իսկ իրականում պատկերը հետևյալն է.

Ես ուսումնասիրել եմ ՊԱԳ-ի կողմից փորձագիտություն իրակակնացրած 2023 թվականի առաջի 5 ամիսների դեպքերը՝ պատկերը հետևյալն է. ընդհանուր առմամաբ ՊԱԳ-ի փորձագետների կողմից փորձաքննվել է շուրջ 29.000 դեպք, որից միջին հաշվով մերժվել է 12%-ը, սակայն նոր համատեղությամբ փորձագետները մերժել են դեպքերի 30-50%-ի չափով:Ստացվում է, որ տարբեր ԲԿ-ների բուժող բժիշկների կողմից ներկայացրած յուրաքանչյուր 2-րդ. 3-րդ դեպքը «սխալ» է բուժված, ենթակա չէ ֆինանսավորման և այս դեպքերի համար պետք է վճարի հիվանդը իր գրպանից, կամ բժշկական կազմակերպությունը պետք է ծախսերը վերցնի իր վրա(տես աղյուսակը)

Ինչեր չես հորինի «տերերիդ» գոհացնելու համար, իսկ թե ինչ չափանիշներով և սկզբունքներով են այս բժիշկները ընտրվում և աշխատում, պարզից էլ պարզ է՝ հանուն տիրոջ բարորության և ապագա բարգավաճման:

Սակայն Ահարոն Բարսեղյանը այսքանով չի բավարարվել, այն ԲԿ-ները, որոնք հանդգնել են վիճել պետական պատվերի դեպքերը փորձագետների կողմից մերժելու մասով, իր մոտ է կանչել, ինքը անձամբ բժշկական մասնագիտան վերջանական եզրակացության է տվել, թեկուզ չունի բժշկական կրթություն, և հայտնել, որ «ինքն ասողն է, ինքն է որոշողը և վերջ», դրանով բոլորին դրդելով կոմունիկացիաներ փնտրել իր հետ: Սույն անձը այս վարքագծով ՊԱԳ-ը վեր է ածել մանրածախ առևտրային շուկայի: Բայց պարզվում է, որ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ «սերը» ՊԱԳ-ի պետի մոտ իրական «հոբբի» է: Այսպես, սույն բարձրաստիճան պաշտոնյան համատեղությամբ միայն «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ում չի գործունեություն ծավալել, այլ թվով հինգ կազմակերպություններում ունի տարբեր մասնաբաժիններ: Ըստ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի.

«ՕՐԹՈԲՐԵՅՍ ՍՊԸ», «ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՓԲԸ, «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-Ը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՈՒՆ».ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԿ, «ԱՌՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ:

Վերոնշյալ կազմակերպություններում աշխատելով և համատեղելով ՊԱԳ-ի պետի պաշտոնի հետ, որը օրենքի կոպտագույն խախտում է, Ահարոն Բարսեղյանը նույնիսկ տարեկան մի քանի անգամ ՀԿԱԾ-ի կողմից (ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈւՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ) որպես պատասխանատու անձ՝ տնօրեն կամ հաշվապահ, վարչական տույժի է ենթարկվել օրինակ հարկային հաշվետվությունները ուշացնելու համար.

Փաստորեն ստացվում է, որ նա ՊԱԳ-ում նստած, կառավարում է 115մլրդ. դրամի բժշկական ծառայությունների հոսքերը, «նորամուծություններ» է անում և ևս հինգ կազմակերպություններում անարգել գործունեություն է ծավալում:

Մեր խառը ժամանակներում այսպիսի «խիզախ» վարքագիծ դրսևորելը շատ տարօրինակ է և ինձ հետաքրքրեց, այս պաշտոնյան ի՞նչի վրա է «հույս» դրել, սեփական հմայք՞ի, թե՞ պարզապես մտածում է բախտը կժպտա: Շարունակեցի իմ ուսումնասիրությունները և պարզվեց, որ նա մենակ չէ՛,իհարկե մենակ չէ՛, և այս ոդիսականը ունի գլուխ և տերեր:

Այս առողջապահական համակարգի «БЕСПРЕДЕЛ»-ի գլխին կանգնած է Առողջապահության նախարարությունան գլխավոր քարտուղարը, ում անմիջական հսկողության տակ է գործում ՊԱԳ-ը»:Հնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա text նկարն էԿարող է լինել տեքստ գծապատկերՀնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա text նկարն էՀնարավոր է սա քարտեզ and տեքստ նկարն է

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան «Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ. լրագրող Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am