Դատախազն առանց հարգելի պատճառների բացակայել է աշխատավայրից․ նրան պատժել են
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 3-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Նշվում է, որ դատախազը խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: Մասնավորապես՝ աշխատանքային ժամերին, պարբերաբար, առանց հարգելի պատճառների, բացակայել է աշխատանքի վայրից: Նրա նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: