Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը. «Հետք»

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2022 թվականի ընթացքում 1 միլիարդ 7 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 962 միլիոնը գոյացել է «Արդշինբանկում» ունեցած բաժնետոմսերի վաճառքից։ Hetq.am-ը հայտնում է, որ այդ մասին նշված է Մհեր Գրիգորյանի գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։

«2017 թվականի հոկտեմբերի 30-ից Մհեր Գրիգորյանը 1,000056 տոկոս մասնակցություն է ունեցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, բաժնետոմսերը ձեռք է բերել «Արինս Գրուպ» ՍՊԸ-ից և «Ռեգիոն ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ից, որոնք եղել են «Արդշինբանկի» 97,4 տոկոսի սեփականատերը։ «Արդշինբանկում» Գրիգորյանի բաժնետոսմերի ընդհանուր արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ։

2022 թվականին Մհեր Գրիգորյանն այդ բաժնետոմսերը 962 մլն 424 հազ․ դրամով (ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար) վաճառել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին, որն այս պահի դրությամբ բանկի 98,67 տոկոսի սեփականատերն է։ «Արինս Գրուպի» սեփականատերն էլ «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանն է։

2003 թվականին հիմնված «Արինս Գրուպը» ուղղակի և անուղղակի ներդրումներ ունի «Արդշինբանկում», «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում, «Կապիտալ ՎԻՊ», «Պրեմիում Պլազա» և մի շարք այլ ընկերություններում։

Մհեր Գրիգորյանին պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ բաժնետոմսերի առքուվաճառքը կատարվել է տվյալ օրվա դրությամբ բանկի հաշվեկշռային շուկայական գնով՝ բանկի զուտ ակտիվների արժեքին համամասնորեն։

Ինչպես է Մհեր Գրիգորյանն օգտագործել 1 միլիարդ դրամը

Ստացված եկամուտների մի մասը Մհեր Գրիգորյանը 2022 թվականին ավանդ է դրել։ Ավանդներից մեկի գումարը կազմել է 525 հազար ԱՄՆ դոլար, իսկ մյուսինը՝ 40 մլն դրամ։

56 միլիոն դրամ էլ արտացոլված է Մհեր Գրիգորյանի ծախսերի հատվածում՝ որպես նվիրատվություն կամ օգնության կարգով տրված գույք։

Ինչպես «Հետքին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից, ստացված եկամուտներից մնացած մասը Մհեր Գրիգորյանը փոխանցել է կնոջը՝ Աննա Գրիգորյանին, որն էլ իր հերթին այդ գումարի մի մասը կրկին ավանդ է դրել։ Տարեսկզբին իր ունեցած 300 հազար դոլար ավանդը ավելացրել է ևս 200 հազար դոլարով, և բացի դրանից նոր ավանդ է դրել 500 հազար եվրոյի չափով։

Մհեր Գրիգորյանից ստացած գումարի մնացած մասն էլ՝ մոտ 210 մլն դրամ, Աննա Գրիգորյանը նվիրատվություն է կատարել, որն արտացոլված է նրա ծախսերի հայտարարագրում։

2022 թվականի տարեկան հայտարարագրում Մհեր Գրիգորյանը նշել է 5 միավոր անշարժ գույք՝ բնակելի տուն և ավտոտնակ Աշտարակ քաղաքում, 1 բնակարան և 2 ավտոտնակ Երևանի կենտրոն վարչական շրջանում։ Նշված բոլոր գույքերը Մհեր Գրիգորյանին պատկանում են համատեղ սեփականության իրավունքով, և նա դրանք ձեռք է բերել նախքան փոխվարչապետի պաշտոնը ստանձնելը»,-ասվում է հոդվածում։

Որպես դրամական միջոց՝ Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 3 մլն դրամ բանկային հաշվին, և 70 մլն դրամ կանխիկ։ Ի դեպ այս 70 միլիոնը տարիներ շարունակ անփոփոխ արտացոլվում է Մհեր Գրիգորյանի հայտարարագրերում»։

դիտվել է 564 անգամ
Լրահոս
«Բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք». Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին Փաշինյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը (video) Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս. Ռոնալդու Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է ադրբեջանական երաշխիքների վրա․ «Փաստ» Ամենահավանական արդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը. քննարկում․ «Ամերիկայի ձայն» Լուիս Օկամպոն սարսափելի մանրամասներ է հայտնում ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ դաժանություններից (video) Գործարար Սուրեն Գրիգորյանը չի ընդունել իր մեղքը` ՌԴ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը․ Պետդեպ Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը Փաշինյանն ատում է արցախցիներին՝ ինչպես Հիտլերը՝ հրեաներին, Զելենսկին՝ ռուսներին... (video) Բոլորը գիտեին, որ Արցախն ուժասպառ անելուց հետո Ադրբեջանը հարվածելու է․ 9 ամիս ժամանակ կար ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում ԵՊՀ-ն դարձել է «պռախադնոյ դվոռ»` ՔՊ-ական պաշտոնյաների ինքնահաստատման վայր Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am