Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել
![Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել](/timthumb.php?src=/disc/04-12-23/fe71d43b48881fc41e426a685e902335.jpg&w=708)
Դեկտեմբերի 4-ին, ժամը 08:52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գարգառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Վ. Կ., ծնված 1965 թ․) կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել։
Փրկարարները կարապիկի միջոցով կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: