Vivaro-Bet-ի աշխատակիցները թմրանյութ են օգտագործում. ինչ են բացահայտել իրավապահները

Armlur.am-ը տեղեկացավ, որ Հարութ Ռուստամի Նազարյանին մեղադրանք է առաջադրվել:

«Նա և Հարություն Գրիգորի Հովհաննիսյանը համագյուղացիներ և ընկերներ են։ Հարութ Նազարյանն աշխատել է Եղեգնաձորի մարզադպրոցում որպես վոլեյբոլի ուսուցիչ, ինչպես նաև՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Vivaro Bet» օնլայն խաղադրույքների գրասենյակում որպես օպերատոր-գանձապահ։

Հարություն Հովհաննիսյանը հաճախակի գնացել է Հարութ Նազարյանի աշխատավայր հանդիսացող «Vivaro Bet» օնլայն խաղադրույքների գրասենյակ, որտեղից Հարութ Նազարյանին իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի, 37 PU 596 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով տարել է տուն։ 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հարություն Հովհաննիսյանը գնացել է «Vivaro Bet» օնլայն խաղադրույքների գրասենյակ, գրասենյակում Հարութ Նազարյանը եղել է միայնակ, մոտ 10 րոպե գրասենյակում մնալուց հետո Հարութ Նազարյանըը փակել է գրասենյակը, և 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Հարություն Հովհաննիսյանի վարած ավտոմեքենայով մեկնել են Գլաձոր՝ տուն գնալու համար։

Ավտոմեքենայի մեջ գտնվելու ընթացքում Հարութ Նազարյանը Հարություն Հովհաննիսյանին հայտնել է, որ իր մոտ «Պլան» կա, որը ցանկանում է օգտագործել և առաջարկել է իր հետ ծխելու եղանակով այն օգտագործել, ինչից Հարություն Հովհաննիսյանը չի հրաժարվել։ Հարութ Նազարյանը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ Կառավարության՝ 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց իրացնելու թույլտվություն, 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 23.00-ից մինչև ժամը 23.45-ն ընկած ժամանակահատվածում, Հարություն Հովհաննիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի, 37 PU 596 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքից Գլաձոր գյուղ գնալու ճանապարհին իր կողմից դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված կանեփի բուսական մանրացված զանգվածին ծխախոտի մասնիկներ խառնելու եղանակով պատրաստել է տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։

Դրա մի մասը լցրել է «L&M» տեսակի ծխախոտի գլանակի մեջ և Գլաձոր գյուղի հուշարձանի տարածքում հյուրասիրելու եղանակով ապօրինի իրացրել է Հարություն Հովհաննիսյանին, իսկ մնացած՝ 0.28 գրամ քաշով «տետրահիդրոկաննաբինոլ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցը փաթեթավորել է թղթի մեջ ու պահել իր կիսաթև վերնահագուստի ծոցագրպանում։

Գլաձոր համայնքի հուշարձանի մոտ հասնելուց և մեքենան կայանելուց հետո տեսնելով, որ փողոցում ոչ ոք չկա՝ Հարութ Նազարյանը վառել է թմրամիջոցով լցված գլանակն ու սկսել ծխելու եղանակով օգտագործել։ Մի քանի ծուխ տալուց հետո այդ գլանակը փոխանցել է Հարություն Հովհաննիսյանին, ով սկսել է ծխելու եղանակով դրանից օգտագործել և կրկին փոխանցել է Հարութ Նազարյանին և այդպես շարունակ այնքան ժամանակ են այն միմյանց փոխանցել մինչև թմրամիջոցով լցված գլանակն ամբողջությամբ ծխել են, որից հետո Հարութ Նազարյանն իջել է մեքենայից և ծխախոտի այրված գլանակի մնացորդը գցել է փողոցի կողքով անցնող ոռոգման ջրի համար նախատեսված առուն, որպեսզի ջուրը տանի և հետքեր չմնան։

Ստացված տեղեկություններն իրացնելիս Հարութ Նազարյանը և Հարություն Հովհաննիսյանը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. ապրիլի 4-ին՝ ժամը 23:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների կողմից Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ Հարութ Նազարյանի հագին եղած սև գույնի կիսաթև բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է սպիտակ փաթեթ՝ ընդհանուր 1.24 գրամ քաշով, որի մեջ եղել է դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:

Հարութ Նազարյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, հանդիսանում է կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց, որից նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գլաձոր բնակավայրի տարածքում հյուրասիրելու միջոցով իրացրել է Հարություն Հովհաննիսյանին։

Վերջինս հայտարարել է, որ Հարութ Նազարյանն իր մոտ առկա կանեփի բույսի թփերից պատրաստված թմրամիջոցից 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գլաձոր բնակավայրի տարածքում իրացրել է իրեն»,– գրում է կայքը։

դիտվել է 920 անգամ
Լրահոս
Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Միրնոյե և Մալիե Շչերբակի բնակավայրերը. ՌԴ ՊՆ Լավրովը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերականգնելուն Ամենուրեք կրակի բոցեր էին, Շուշիում զոհվածների թիվը հասնում էր 8 հազարի․ 1920-ի գարունը Ադրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա Այ տղա', դե մինչև վերջ ասա... ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում Երևանում բնակվող ռուսները բողոքում են առողջ ծառերի համատարած հատման դեմ Մարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի Դավթյան Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության շուրջ, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրած պահանջները․ Աբրահամյան Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի. Իրանի և ՀՀ արտգործնախարարները քննարկում են ունեցել Ինչ բացահայտում է արել ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի մասին Սարիկ Մինասյանը մինչև այսօր իրիկունը պետք է ապացուցի, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա. Վահե Դավթյան Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցելու համար Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը․ ՊՆ Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ Հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանը կստանա Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհի մի մասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am