Ո՞նց է կոչվում էս աղյուսակը՝ ճարտարցի Քամալյանի՞. դասագրքային զավեշտների շարքից

Դասագրքային զավեշտներ շարքից․

Հուսով եմ գոնե, որ մեր գիտա-կրթական հանրության քրոնիկ ամնեզիայով չտառապող, մեղսունակ ու ոչ միաբջիջ հանրությունը, հատկապես գիտությունների բնական և ճշգրիտ բնագավառներին գոնե թեթևի մեջ առնչվողները հիշում են 2013թ․-ին դատարկագլուխ ՀՀԿ-ական երիտթևի խրոխտ երթը։ Նոբելյան մրցանակի բաղձալի բարձունքին հասնելու և, հատկապես, շեֆին հաճոյանալու մոլուցքով նրանք փորձեցին հելիումի հնարավոր պայթյունի հանրային գրանցումը, որը շատ ավելի դարակազմիկ էր, անկասկած, քան նույնիսկ նախորդած Արմենիկումի բացահայտումը։ Այն, ինքնաբերաբար հանրայնացվեց ըստ պատշաճի։ Բայց, ցավոք, չգրանցվեց ըստ պատշաճի։ Չգիտես ինչու, երևի know-how-ն չբացահայտելու նպատակով հետքերը սկսեցին արագ քողարկվել վիրավորներին լռեցնելու ու գնելու միջոցով։ Հետևաբար և ծախսերն ու հեղինակների ջանքերն էլ չհանրայնացվեցին՝ հասցեատեր ու հեղինակ չունենալու պատճառով։ 

Բայց, դե մեր Օստապների պակասից չդժգոհող գիտա-կրթական հանրությունը (Օստապ-2-ը հավատացեք, որ հայ ակադեմիկոս է՝ գեղատեսիլ Գեղարքունիքի մարզից), հատկապես, գավառական գոմերից համալրվող ՔՊ-ին հաճոյանալու մոլուցքով տառապող կոմսոմոլիկները արդեն Վիսկիի ու սիգարի կազդուրիչ խթանները սովորական առօրեականի վերածելով (ՀՀՇ-ի ժամանակ գեղջուկներն ավելի համեստ էին՝ սեղանին դրված Ջերմուկի շշից էին վախվորած օգտվում) շարունակեցին տքնաջան ու խիզախ փնտրտուքներն արդեն բնական գիտությունների հիմնարար՝ տեսական բնագավառում։ Տուրք տալով օրվա պահանջներին ու ձեռք բերած լկտի խիզախությանը, այս անգամ արդեն ընդլայնվեց նաև հրապարակայնության շրջանակները։ Այս անգամ, արդեն պարզ է Մեծն Կոմբինատորն ու նրա ձեռքից բյուջետային փող լափողները։ Հետևաբար շատ ավելի դյուրին է պարզել խաբեությունից լափած միջոցների ծավալը, եթե, իհարկե, այն չճանաչվի <պետական գաղտնիք>։ Տպագրվել և հանվել է վաճառքի իրենց գյուղի ակումբի մակարդակի պաստառներ նախ իբր նվիրված ԵՊՀ 100-ամյակին, խիստ փնթի տեղադրմամբ՝ ԵՊՀ սև շենքի նկարը չեն կարողացել տեղավորել 3-րդից 12-րդ խմբերի վրա առաջացող փոսի մեջ՝ վռազել են, վիզ փող է պետք եղել, երևի։

Մի փոքր վայելեք, որ սկսենք ուսումնասիրել։ Ստուգել կարելի է, բայց դա այնքան էլ էական չէ, որ տպագրվել է <Տաշիր> Բարեգործական հիմնադրամի մեկենասությամբ։ Ես անձամբ, կասկածում եմ, դուք՝ չգիտեմ։ Այնքան էլ կարևոր չէ։ 

Վաճառված պաստառներին տրված է խիստ հայրենասիրական, ավելի ճիշտ ռուս-հայկական բարեկամությունը գովերգող բնույթ՝ Պաստառի աղյուսակի պարզաբանումները բերվել են 118-րդ տարրի՝ Օգանեսոն-ի համար։ Խիստ հայրենասիրական մոտեցում՝ Շուշի դեռ չենք հասել, բայց Ճարտա՞րն էն է երևում է, արդեն, սպասեք։ Ի դեպ, լուրեր են պտտվում, թե Հայաստանում կա պաստառի այն տարբերակը, որի վրա առկա է ակադ․ Յուրի Հովհաննիսյանի ստորագրության բնօրինակը՝ ինչ-որ գյուղի (երևի Ճարտարի) գոմի թանգարանում պահելու համար։ Կներեք, բայց ես անձամբ չգիտեմ ոչ մի դեպք, որ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը որևէ կերպ աջակցել է Հայաստանի գիտական համակարգին։ Եթե գիտեք, հայտնեք, շնորհակալ կլինեմ դաշտային ու տնային պայմաններում նույնիսկ։ Հաաաա, կներեք, մի դեպք գիտեմ։ Բայց լավը չի, փիսն է՝ հայ գեղեցկուհու <թրաֆքինգի> հոտ է գալիս, դե հայ են, էլի՞։

Անցնենք կարևոր ու պաշտոնական մասին, խնդրեմ ուսումնասիրեք ու շարժվենք։ 

Այսպիսով,

1 ) էս, ակնհայտ, ալաֆի լափումը հովանավորված է ՀՀ ԿԳՆ 19․02․12019թ․, թիվ 135-Ա/2 հրամանով։ Ես չեմ հորինել՝ գրված է սևով սպիտակի վրա։ Նախարար է եղել էն Հալլոինիդալ գլխով բայց խիստ կասկածելի բարոյականությամբ Արայիկ Հարությունյանը։ Նա է գլխավոր անմեղսունակ ու միաբջիջ լափողը՝ Բյուջետային միջոցների մսխողը։ Ներկայում, ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն է։ Պատկերացրեցի՞ք, թե ինչ առաջընթաց է ապրել, էլ ալաֆ չի լինի, կլինի <սև խավիար>, բայց շերեփով, չգիտեմ։ Դուք հարցրեք, եթե ձեզ պետք է։ Ինձ մեղադրում են մանրապճեղ հաճոյացողների կողմնակալության մեջ։ Դրան դեռ կգանք։

2) էս, ակնհայտ, ալաֆի մարսման հեղինակային իրավունքը՝ հոնորարի տեսքով պատկանում է այսօր ագրարային համալսարանի պրոֆեսոր, ճարտարցի Օլեգ Արմանի Քամալյանին։ Նա է պետբյուջեի հաշվին մսխած գումարի մասնատմամբ իրացման համակարգողն և չունի ոչ մի գիտական հրապարակում ըստ համալսարանի կայքում բերված կենսագրականի։ Շատ կարևոր դեմք է մեր նյութի ամբողջացման համար։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ նա մեզ կտանի էսօրվա մանկապիղծ բուծող ՀՀ ԳԱԱ նախագահի գիրկը՝ շարունակելու համար։ 

Ընդամենը մի հարց անմեղսունակ Օլեգին՝ ի՞նչն ես խմբագրել, ինչքա՞ն ես լափել, ու՞մ, ինչքան ես տվել և այլն։ Հիմա ո՞նց է կոչվում էս հիմնարարագույն աղյուսակը՝ ճարտարցի Քամալյանի՞։ Բա, հայրենասիրություն կա, ազնվություն կա, թասիբ ու պատիվ կա, էն էլ էս դժնդակ պահերին։ Ինչևէ, կսպասեմ նախ պատասխանին, հոգնած եմ, մի քիչ կհանգստանամ ու հետո դե յահլա ավելի մեծերին՝ դասագրքերին ու մանկապիղծ ակադեմիային։ 

Հարություն Ա․ Կարապետյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի հիմնադիր (1994)։

Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր (1997)։ Հայաստանում Ինտերնետի ներմուծման 25-ամյակի առիթով ISOC.am –ի կողմից դոմեյնի զարգացման գործում էական ավանդ ունեցող (2019)։

Sciencemag(USA)-ի կողմից փորձաքննված գիտության աջակցության բարեփոխումների հեղինակ (2011):

Հետխորհրդային՝ Վրաստան(2000),

Մոլդովա(2002) և Ադրբեջան(2004) երկրներում ԱՄՆ ՔՀՄՀ-ի կողմից

ԳԱՏԱՀ-ի օրինակի ներդրման պաշտոնական խորհրդատու 

oragir.news

դիտվել է 1912 անգամ
Լրահոս
Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում Հերթական ողբերգական դեպք՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում Պատվելի Բագրատ Սրբազան, Ձեր կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի... Սոս Հակոբյան Եթե Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. երկու տղամարդ այրվածքներ են ստացել Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am