Ասում եմ՝ արեք. Է. Անդրեասյան

Երկու օր համբերատար սպասեցի՝ տեսնեմ ՔՊ-ականներն ինչ բացատրություն են տալու իրենց վերջին «հերոսություններին»՝ կապված վճարովի ավտոկանգառների թանկացման հետ: Երեւանի կենտրոնում այդ կանգառների տարեկան վճարն այսուհետ կկազմի 160 հազար դրամ՝ 12 հազարի փոխարեն: Արդեն երկու օր է՝ համբերատար սպասում եմ, որպեսզի հասկանամ՝ ինչո՞ւ: Հսկողությո՞ւնն են ուժեղացրել, ապահովել կայանած ավտոմեքենաների անվտանգությո՞ւնը: Իսկ գուցե այսուհետ սավանով ծածկելո՞ւ են մեր մեքենաները, փոշի՞ն են վերցնելու, անիվնե՞րն են սեւացնելու: Ի դեպ՝ նշված գումարով կարելի է «ռազվալ» բռնել, վնասված «բամպերը» դզել-փչել ու մի 20 լիտր էլ բենզին լիցքավորել: Ի՞նչ կա որ, մտածում եմ, ավտոս կկանգնեցնեմ քաղաքի կենտրոնի «կարմիր գծերի» մեջ, 160 հազարը կմուծեմ ու հանգիստ կսպասեմ, մինչեւ Տիգրան Ավինյանի թույն մասնագետները նորոգեն այն: Այլապես դզող-փչողների մոտ անվերջ հերթեր են, «ռազվալչիկներն» էլ սկսել են կաստում-շլվարով գործի գալ:
Եվ այսպես երկու օր սպասեցի, որ ՔՊ-ից մի խելացի բան ասեն այս աննախադեպ թանկացման մասին, բայց այն, ինչ լսեցի ՔՊ-շնիկների սուրբ բերաններից, հիասթափեցրեց ինձ: Ասում են՝ այս նոու-հաուն քաղաքի կենտրոնը բեռնաթափելու նպատակ է հետապնդում, եւ միայն այդքանը: Այ քեզ ապուշություն:

Արա, դուք դպրոցում ֆիզիկա կամ թվաբանություն չե՞ք անցել: Ենթադրենք՝ միջին վիճակագրական պողոսներն իրենց ավտոմեքենաները հանեցին կենտրոնի կայանատեղիներից, ու նրանց փոխարեն այնտեղ իրենց ավտոները կանգնեցրին ՔՊ-ական բիրդան աղաները: Ավտոների մարկաները փոխելուց ավտոների թիվը կփոխվի՞: Եվ կամ՝ ի՞նչ է նշանակում՝ քաղաքի կենտրոնը բեռնաթափել: Արդյոք դա չի՞ նշանակում ծանրաբեռնել քաղաքի կենտրոնին հարակից եւ ոչ այնքան հարակից հատվածները. դիցուք՝ Նորքի զանգվածը, Ավանը, Կոմիտասը, Կիեւյանը, Աջափնյակը, «Հայրենիքը», Էրեբունին: Ե՞րբ եք վերջին անգամ եղել Երեւանի «հեռավոր մարզերում»՝ բնակելի զանգվածներում, բակերում: Տեսե՞լ եք՝ ինչ է կատարվում այնտեղ, ասեղ գցելու տեղ չկա արդեն, շունը պոչը շարժում է՝ «Մերսեդեսի» է դիպչում: Բա այդ տարածքների փողոցնե՞րն ինչպես եք բեռնաթափելու:

Ինձ արդեն թվում է, որ հետույքով մտածելը ՔՊ-ի մոտ դարձել է սովորություն: Նույնիսկ հասարակ խնդիրն այլեւս չեն կարողանում նորմալ ձեւակերպել: Իսկ խնդիրը, ըստ էության, ոչ թե Երեւանի կենտրոնը բեռնաթափելն է, այլ Երեւանի երթեւեկությունը կարգավորելը: Ես հասկանում եմ, որ երթեւեկությունը կարգավորելու համար պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն, բայց ոչ այնպիսիք, ինչպիսիք են՝ օրը ցերեկով մարդկանց թալանն ու սորտավորումը: Ամոթ է: Դրա փոխարեն կարելի է կենտրոնի որոշ փողոցներ դարձնել միակողմանի, առավել ծանրաբեռնված խաչմերուկներում էստակադաներ կառուցել, ավելի շատ «խելացի» լուսացույցներ տեղադրել եւ այլն: Ի վերջո՝ թալանից շատ ավելի մարդկային կլինի շաբաթվա զույգ եւ կենտ օրերի հերթականությամբ, համապատասխանաբար, զույգ եւ կենտ համարանիշներով ավտոմեքենաների մուտքը քաղաքի կենտրոն եւ առանձին փողոցներ թույլատրելը կամ արգելելը:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքի կենտրոնն ավտոմեքենաներից ազատելուն կամ բեռնաթափելուն, ինչպես ասում են ՔՊ-շնիկները, ապա դա կարելի է անել շատ հեշտ, առանց քաղաքացու գրպանին խփելու: Դրա համար պետք է ընդամենը պտույտ մը կատարել Երեւանի կենտրոնում եւ տեսնել, թե ինչ է կատարվում, օրինակ, կառավարության տան շուրջը, կառավարական շենքերի հարակից հատվածներում եւ դատախազության շենքի մոտ: Փորձեք բեռնաթափումն սկսել այդ տարածքներից: Վազգեն Սարգսյան փողոցում կատարյալ պոռնոգրաֆիա է տիրում: Ուսումնասիրելով Գլխավոր դատախազության շենքի մուտքն ու բակը՝ կարելի է մտածել, որ Հայաստանում ավելի շատ դատախազ կա, քան շարքային քաղաքացի: Ես չեմ հասկանում, դրանք՝ դատախազները, ամեն մեկը 2-3 ավտոմեքենայո՞վ է գալիս աշխատանքի: Հանրապետության հրապարակի կեսը եւ Նալբանդյան փողոցի սկիզբը՝ մինչեւ Սախարովի հրապարակ, Նիկոլի աշխատողներն են զավթել, Վազգեն Սարգսյան փողոցի մի հատվածը, Խորենացու փողոցը՝ մինչեւ ոսկու շուկա, եւ Շահումյանի հրապարակի մի մասը՝ Արարատ Միրզոյանն ու Պետրոսի կինն են զավթել, ԵՊՀ-ի շուրջբոլորը՝ Պապիկյանը, պոլիտեխնիկի շրջակայքը՝ մի ուրիշ ՔՊ-ական, եւ այսպես շարունակ: Եկեք, ինչպես ասում եք, բեռաթափենք նշված տարածքները: Նիկոլին, օրինակ, թույլ մի տվեք աշխատանքի գալիս 20 հատ ավտո կապել պոչից: Նախարարներին պարտավորեցրեք՝ ոտքով գալ կառավարության նիստերին, դատախազներին դատի տվեք Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենան էշավարի կայանելու համար: Պարեկը մոտենում, նկատողություն է անում՝ դատախազներն այնպես են փշտացնում, որ խեղճը չի իմանում ինչ անի, մնում է շիվար կանգնած:

Եվ ո՞վ է քաղաքի կենտրոնը համատարած թալանի միջոցով բեռնաթափելու ծրագրի հեղինակը: Պարզվում է՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Համենայնդեպս, այդպես են ասում: Եվ ուրեմն, պարոն Ավինյան, հենց հիմա վերցնում ես կարմիր ներկով դույլն ու կարմիր կետգծեր ես քաշում Երեւանի քաղաքապետարանի շենքի առաջ: Այլապես ինչի՞ նման է, երբ Երեւանի կենտրոնը խեղդվում է ավտոմեքենաներից, իսկ դուք անվճար ավտոկանգառ ունեք, որտեղ օձն իր պորտով, հավքն իր թեւով չի կարող թափանցել: Ինչքան երկաթեղեն ունեք, շարել եք փողոցում, որ հանկարծ մի հասարակ մահկանացու իր ավտոմեքենան չկանգնեցնի քաղաքապետարանի առաջ: Երեւանցին էլ է, չէ՞ մարդ, կարող է տեղաշարժման դժվարություն ունի, պետք է մեքենայով գա, որ մի հարցով դիմի ձեզ: Ի՞նչ անի խեղճը:

Եվ էլի մի հարց, պարոն Ավինյան, իսկ ի՞նչ է սպասվում «ստայանչիկների» բիզնեսին: Նրանց վերահսկողության գոտում կարմիր գծե՞ր եք քաշելու, թե՞ թողնելու եք աշխատեն: Մի հատ էկոնոմիկայի նախարար ունեք՝ Քերոբյան ազգանունով, որ նստում է Հանրապետության հրապարակի հակառակ կողմում եւ զավթել է նախարարության շենքի շուրջ եղած գրեթե բոլոր անցուղիները: Ահավասիկ, այդ անցուղիներում տերուտնօրեն են «ստայանչիկները»: Ոչ մի կարմիր գիծ: Այդ տարածքի մասին պոռնոգրաֆիա ասվածը դեռ քիչ է: Ամեն «ստայանչիկ» իր մրգի «յաշիկներն» ունի, որոնցով կարգավորում է ավտոմեքենաների շարժն ու «օտարներին» թույլ չի տալիս կանգնել «սվոյների» տեղում: Քերոբյանն էլ պատուհանից նայում ու հիանում է նրանց աշխատանքով: Բա ի՞նչ կանի, չէ՞ որ ինքն էլ հենց իր պատուհանի տակ «ավտոշուկա» է բացել ու զբաղվում է «Հյունդայ Էլանտրա» ավտոմեքենաների վաճառքով: Ի դեպ՝ հենց «Կանգառն արգելվում է» նշանի ազդեցության գոտում: Բեռնաթափեք, պարոն Ավինյան, բեռնաթափեք Քերոբյանի տարածքը, բայց առանց Քերոբյանի գրպանին խփելու: Չե՞ք կարող: Բա գլուխ էիք գովում, թե ասեք՝ կանենք, ասեք՝ կանենք…

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 876 անգամ
Լրահոս
Քանի դեպք է գրանցվել ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները Իրավիճակի սրման միտումներ են նկատվում Բալկաններում. քաղաքական վերլուծաբան Բախվել են «Lada Priora»-ն և տրակտորը․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Որոշ երեխաների համար իրականությունը պայմանավորված է պատերազմներով․ 8-ամյա Հրաչյան՝ ՄԻ խորհրդում Առավելագույնը 2026 թվականի հունվարից Եվրաջասթում Հայաստանը կունենա դատախազ 16 մարդ է զոհվել ԱՄՆ մի քանի նահանգների պատուհասած փոթորիկի և տորնադոյի հետևանքով Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Ալիևի հետ Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի. Ոսկան Սարգսյան Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Ուկրաինան չպետք է զայրացներ մեկին, ով իրենից շատ ավելի մեծ է․ Թրամփ 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը Լաթաքիայում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա Պետական կառույցների անկարողություն (импотенция). Անուշ Պողոսյան Այս համաձայնությամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը նպաստում են Կովկասի կայունությանն ու բարգվաճմանը Փաշինյանն Ադրբեջանի աջակցությունը ընտրություններում ստանալու համար դեռ պայմաններ ունի կատարելու․ ադրբեջանագետ ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչ է խնդրել Ուկրաինան Իտալիայից և Ֆրանսիայից Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան՝ հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով Մտադիր ենք շարունակել աշխատանքը՝ Ուկրաինայում սահմանելու անվտանգության արդյունավետ երաշխիքներ, սակայն չենք մասնակցի ռազմшկան առաքելnւթյանը. Իտալիայի վարչապետ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am