Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում. ցունամի է սպասվում
![Ուժեղ երկրաշարժ Ֆիլիպիններում. ցունամի է սպասվում](/timthumb.php?src=/disc/02-12-23/1a99d5a0c4c3f58cf0ba76f7e92febcd.jpg&w=708)
Շաբաթ օրը Ֆիլիպինների Մինդանաոյում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ 7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բուտուան քաղաքից 110 կմ հարավ-արևելք։Սպասվում է, որ շուտով Ֆիլիպիններում և Ճապոնիայում ցունամի է տեղի ունենալու:
Ֆիլիպինների PHIVOLCS սեյսմոլոգիական գործակալությունը հայտնել է, որ ցունամիի ալիքները կարող են հարվածել Ֆիլիպիններին տեղական ժամանակով կեսգիշերին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: