Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին․ թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամի՞տ են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 մարդ, որոնց թվում՝ 1,320,000 զինվորականներ են։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, զինված ուժերի առավելագույն քանակն ավելացվել է ևս 170.000 զինվորականով։ Այս մասին գրել է Արտակ Զաքարյանը․

«ԶՈւ անձնակազմի զգալի ավելացումը բացատրվում է Ռուսաստանին ուղղված սպառնալիքների աճով՝ կապված հատուկ ռազմական գործողությունների անցկացման և ՆԱՏՕ-ի բլոկի ընդլայնման հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է ուժեր հավաքել Ռուսաստանի սահմանների մոտ, տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր և հարվածային զենքեր։ Կան նաև հրապարակումներ ՆԱՏՕ-ի մարտավարական միջուկային ուժերի կուտակման մասին։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական համընդհանուր բյուջեն 2023թ-ին աճել էր 13%-ով: 2024թ. համար ևս նախատեսվում է շուրջ 10% աճ: Ռազմական կարողությունները հետևողականորեն ավելացնում են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, արաբական մի շարք երկրներ:

Ընդհանուր առմամբ, 2023թ.-ին աշխարհի երկրների համընդանուր ռազմական ծախսերը հասել են 2.24 տրիլիոն դոլարի: Սա խոսում է այն մասին, որ աշխարհը պատրաստվում է գոյություն ունեցող հարցերը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին: Սա չի նշանակում, որ մեծ պատերազմներն անխուսափելի են: Սա նշանակում է, որ ռեգիոնալ ռազմական բախումներն առաջիկայում կարող են ընդլայնվել:

Իսկ ի՞նչ են անում այս իրավիճակում Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները՞: Ճիշտ եք, պայքարում են սեփական իշխանությունն ամեն գնով պահելու և հարստանալու համար: Արցախը հանձնել են ու հիմա երազում են փող աշխատելու մասին: Թուրքերն ու ադրբեջանցիներն էլ այնքան միամիտ են, որ ձեզ թույլ են տալու համգիստ փող աշխատե՞լ:

Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը: Հերթով կործանելով գալիս են ու մոտենում ձեզանից յուրաքանչյուրի տներին»:

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան Արևմտյան առաջնորդները խորհուրդ են տվել Կիևին ընդունել Պուտինի առաջարկը. ԶԼՄ-ներ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունները կառավարության հետ Դիվահարվում եք, հենց կոռուպցիայի մասին ենք խոսում․ հոգեբուժական բժշկական քննություն պետք է անցնեք (video) Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր (video) «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել Փաշինյանը շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման. Հայկ Դեմոյան Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը. Պեսկով «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը. Անդրանիկ Թևանյան ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը․ Տիգրան Աբրահամյան Oդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել եւ ընկել է քաղաքացու գլխին Էրդողանի վարչակազմը տեղյակ չէ Զելենսկու՝ Թուրքիա այցելելու ծրագրերի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am