ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ
![ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ](/timthumb.php?src=/disc/02-12-23/cc8259660448c49401879564f13d3df4.jpg&w=708)
Ամերիկայի Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ նրանց, ովքեր խոսքի ազատություն են իրացնում»,- Turan գործակալության հարցին ի պատասխան՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրում կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները լուսաբանող Abzas Media-ի չորս աշխատակից, ինչպես նաև Kanal 13 ինտերնետային ալիքի տնօրենը: