Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ»

Պուտինի ամենամեծ առավելությունը Եվրոպայում ռազմավարական տեսլականի բացակայությունն է. Ըստ «Սիվիլնեթի»՝ The Economist հանդեսն այսպես է սկսում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ իր հոդվածը, որը վերնագրված է «Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում» (Putin seems to be winning the war in Ukraine—for now)։

2022-ի փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ թվում է, որ նա կարող է հաղթել։ Ռուսաստանի նախագահն իր երկիրը դրել է պատերազմի հիմքի վրա և ամրապնդել իշխանությունը: Նա ռազմական մատակարարումներ է ստանում արտասահմանից և օգնում գլոբալ հարավին շրջվելու Ամերիկայի դեմ: Ամենակարևորը, նա խարխլում է Արևմուտքում առկա այն համոզմունքը, որ Ուկրաինան կարող է և պետք է պատերազմից դուրս գա որպես եվրոպական բարգավաճ ժողովրդավարություն:

Արևմուտքը կարող է շատ ավելին անել պարոն Պուտինին հիասթափեցնելու համար: Եթե ցանկանար, այն կարող էր գործի դնել արդյունաբերական և ֆինանսական ռեսուրսներ, որոնք կխոչընդոտեին Ռուսաստանին: Այնուամենայնիվ, ճակատագրականությունը, ինքնագոհությունը և ռազմավարական տեսլականի ապշեցուցիչ բացակայությունը լուրջ խոչընդոտներ են, հատկապես Եվրոպայում: Հանուն իր, ինչպես նաև Ուկրաինայի շահերի՝ Արևմուտքը շտապ պետք է թոթափի իր անտարբերությունը:

Պուտինի հնարավոր հաղթանակի պատճառներից մեկն էլ այն է, որ հաղթելն ավելի շատ տոկունություն է պահանջում, քան տարածք գրավել: Զորքերից ոչ մեկն ի վիճակի չէ մյուսին դուրս մղել այն հողից, որը վերահսկում է: Ուկրաինայի հակահարձակումը կանգնել է. Ռուսաստանը օրական ավելի քան 900 մարդ է կորցնում Դոնբասի շրջանի Ավդեևկա քաղաքը գրավելու ճակատամարտում։ Սա պաշտպանական պատերազմ է, և այն կարող է տևել երկար տարիներ։

Սակայն մարտի դաշտն է ձևավորում է քաղաքականությունը։ Գործողությունների թափն ազդում է բարոյահոգեբանական վիճակի վրա: Եթե Ուկրաինան նահանջի՝ Կիևում անհամաձայնությունների աղաղակը կզորանա։ Արևմուտքում հնչող ձայները, որ Ուկրաինային փող ու զենք մատակարարելը փողերի վատնում է, նույնպես կհնչեղանան։ Առնվազն 2024-ին Ռուսաստանը կռվելու ավելի ուժեղ դիրքերում կլինի, քանի որ կունենա ավելի շատ անօդաչու թռչող սարքեր և հրետանային արկեր, և քանի որ նրա բանակն ուկրաինական որոշ զինատեսակների դեմ մշակել է էլեկտրոնային պատերազմի հաջող մարտավարություն։ Նաև, որ Պուտինը հանդուրժելի կհամարի զոհերի սարսափելի թվերը։

Արտաքին աջակցության աճը մասամբ բացատրում է Ռուսաստանի առավելությունը մարտի դաշտում։ Պուտինը Իրանից անօդաչու սարքեր է ձեռք բերել, իսկ Հյուսիսային Կորեայից՝ արկեր: Նա աշխատել է համոզելու գլոբալ հարավի մեծ մասին, որ մեծ մասնակցություն չունի Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձություններին: Թուրքիան և Ղազախստանը դարձել են ռուսական ռազմական մեքենան սնուցող ապրանքների խողովակներ։ Ռուսական նավթի համար առաստաղային՝ 60 դոլար գին սահմանելու Արևմուտքի սխեման ձախողվել է, քանի որ դրան զուգահեռ առևտրային սխեմա է ձևավորվել, որի դեմ Արևմուտքը ոչինչ չի կարող անել։ Ռուսական Urals նավթի գինը 64 դոլար է՝ 2023-ի սկզբից 10 տոկոսով թանկ:

Պուտինը հաղթում է նաև, որովհետև ամրապնդել է դիրքերը երկրի ներսում: Հիմա նա իր քաղաքացիներին անհեթեթորեն ասում է, թե նրանք աքցանված են Արևմուտքի դեմ գոյատևման պայքարում: Շարքային ռուսներին պատերազմը գուցե դուր չի գալիս, բայց նրանք սովորել են դրան։ Վերնախավը խստացրել է վերահսկողությունը տնտեսության վրա և շատ փող է աշխատում: Պուտինը կարող է իրեն թույլ տալ ցկյանս աշխատավարձ վճարել ընտանիքներին, որոնց այրերը կռվում ու մեռնում են։

Այս ամենի պատկերին զարմանալի չէ, որ Կիևում տրամադրություններն ավելի մռայլ են։ Քաղաքական կռիվն է վերադարձել, մարդիկ պայքարում են ազդեցության համար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա ամենաբարձրաստիճան գեներալ Վալերի Զալուժնին գժտվել են: Ներքին հարցումները ցույց են տալիս, որ կոռուպցիոն սկանդալները և Ուկրաինայի ապագայի վերաբերյալ մտահոգությունները խաթարել են Զելենսկու դիրքերն ընտրողների շրջանում:

Արևմտյան կառավարությունները պնդում են, որ հավատարիմ են Ուկրաինային, քան երբևէ: Սակայն աշխարհով մեկ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ շատերը կասկածում են դրան: Ամերիկայում Բայդենի վարչակազմը պայքարում է, որ Կոնգրեսը թույլ տա ավելի քան 60 մլրդ դոլարի ֆինանսավորումը Ուկրաինային: Շուտով նոր խոչընդոտ կլինի՝ ի դեմս հաջորդ տարվա նախընտրական քարոզարշավի։ Եթե Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվի՝ արագ խաղաղություն հաստատելու խոստումով, Ամերիկան կարող է հանկարծակի դադարեցնել զենքի մատակարարումը։

Եվրոպան պետք է պատրաստ լինի սարսափելի այդ սցենարին և ամերիկյան օգնության դանդաղմանը, ով էլ որ լինի Սպիտակ տանը: Սակայն եվրոպացի առաջնորդները շարունակում են այնպես, կարծես առատաձեռն Ջո Բայդենը ղեկավարելու է հավերժ: Եվրամիությունը Ուկրաինային խոստացել է 50 միլիարդ եվրո, բայց Հունգարիան և, հնարավոր է, Գերմանիայի բյուջետային խառնաշփոթը խոչընդոտում են այդ գումարի հատկացումը: Դեկտեմբերին Եվրամիությունը պետք է ազդարարի, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի անդամակցության համար։ Սակայն շատերը կարծում են, որ գործընթացը միտումնավոր կխափանվի, քանի որ ընդլայնումը դժվար է և սպառնում է սեփական շահերին: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պրանկ ձայնագրության ժամանակ ասել է, որ Եվրոպան հոգնել է: Կարելի է կարծել, թե Թրամփի նախագահությունը կարող է նպաստել Ուկրաինայի աջակցությանը, քանի որ Եվրոպան ևս ստանձնել է պաշտպանության իր պատասխանատվությունը: Սակայն առաջնորդներից մեկը մասնավոր զրույցում կանխատեսում է, որ աջակցության շուրջ տարաձայնությունները խորանալու են:

Դա աղետ կլինի: Մինչև 2025-ը պատերազմ վարելու լարվածությունը կարող է սկսել հասնել պարոն Պուտինին: Ռուսները կարող են գնալով ավելի զայրանալ հարկադիր մոբիլիզացիաներից, գնաճից և սոցիալական ծախսերի փոխարեն բանակը ֆինանսավորելուց: Սակայն պարզապես հույս ունենալ, որ Պուտինի ռեժիմը կփլուզվի, անիմաստ է: Նա կարող է տարիներ մնալ իշխանության ղեկին, և եթե մնա, ապա կսպառնա պատերազմով, քանի որ դա նրա արդարացումն է ներքին բռնաճնշումների և սեփական ժողովրդի տառապանքների համար: Նա խաթարել է Ռուսաստանի հեռանկարները՝ նրան մեկուսացնելով Եվրոպայից և արտաքսելով ամենաձեռներեց մարդկանց: Առանց պատերազմի՝ նրա իշխանության ունայնությունն ամբողջությամբ ի դերև կելնի։

Հետևաբար, Եվրոպան պետք է ծրագրի, որ Պուտինն իր անվտանգությանը հիմնական ու երկարաժամկետ սպառնալիք է լինելու: Ռուսաստանը վերազինվելու է։ Այն ունենալու է մարտական փորձ։ Եվրոպան իր պաշտպանությունը պետք է ծրագրի այնպես, որ Պուտինին թույլ չտա իր թուլությունը շոշափելու այս կողմում, հատկապես, որ նա կասկածում է նախագահ Թրամփի՝ կռվելու պատրաստակամությանը, եթե ինքը հարձակվի ՆԱՏՕ-ի երկրի վրա:

Պարոն Պուտինին զսպելու լավագույն միջոցը կլինի այն, որ Եվրոպան վճռականություն դրսևորի՝ հենց հիմա ցույց տալով, որ լիովին հավատարիմ է ծաղկող, ժողովրդավարական ու դեպի Արևմուտք ձգտող Ուկրաինային: Ուկրաինայի սպառազինումը կարևոր է, հատկապես հակաօդային պաշտպանությունը և հեռահար հրթիռները՝ ռուսական մատակարարման գծերին հարվածելու համար։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը հաստատի օգնության վերջին տրանշը: Քանի որ զինանոցներն արդեն սպառվել են, ավելի շատ աշխատանք է պետք արևմտյան զենք արտադրողների կարողությունները մեծացնելու ուղղությամբ: Պատժամիջոցները ևս կարող են ավելի արդյունավետ թիրախավորում ունենալ՝ Պուտինի վարչակարգի ու ռուսական վերնախավերին իրարից բաժանելու համար:

Քաղաքական գործողությունները Եվրոպայում նույնպես կարևոր են: Պուտինը կհարձակվի Ուկրաինայի քաղաքների վրա և կպառակտի նրա հասարակությանը՝ սաբոտաժի ենթարկելով երկրի վերափոխումը արևմտյան ժողովրդավարության: Ի պատասխան՝ Եվրոպան պետք է կրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Ուկրաինայի առաջընթացը՝ փողի և ԵՄ-ին միանալու խոստումով: Եվրոպական առաջնորդները չեն գիտակցում խնդրի վիթխարիությունը։ Իսկապես, շատ-շատերը, կարծես, խուսափում են դրանից: Դա հիմարություն է։ Նրանք պետք է հիշեն Լև Տրոցկուն. «Դուք կարող են չհետաքրքրվել պատերազմով, բայց պատերազմն անպայման կհետաքրքրվի ձեզնով»:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Ռուսաստանը եվրոպական երկիր է. Գերմանիայի կանցլեր Խիստ անհրաժեշտ է, որ ՀԾԿՀ նախագահը գա դատարան և պատասխանի գոնե դատարանի հարցերին. Դավիթ Ղազինյան Կյանքից հեռացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը Շարժական և անշարժ գույքի գործարքներ, մեքենաների գնում, բնակելի շենք Ծաղկաձորում․ նոր բացահայտումներ Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Վագիֆ Խաչատրյանի դուստր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում Սա աննախադեպ խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան (video) Մովսես Հակոբյանն ու մյուսներն անցած ճանապարհ ունի, իսկ դու ինչ ունես, որ բերանդ ես բացել (video) Տղամարդկության մասին ասածի՞ցս եք վիրավորվել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը դատարանում (video) Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ (video) Սարսափելի պատկեր է. միայն իմանաք Իրանում զոհերի թիվը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան Սրբուհի Գալյա՛ն, որ այդպես խոսում եք ձեր պարգևավճարից, հիմա այս խայտառակության մասին լսեք․ Հակոբյան (video) Ամեն օր ենք սպասել Դավիթի վերադարձին. արդեն տանն է, առողջական վիճակը լավ է. գերությունից ազատված Դավիթ Դավթյանի հայր Որքան հայ զոհ կա Իրանում Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի մեծ մասը «Վարչապե՞տ եք, թե քայլիստ, ակտիվիստ»․ լրագրողը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am