Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
![Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է](/timthumb.php?src=/disc/02-12-23/6e0ab27a3671c0bb5ae9a5c6e46f8d18.jpg&w=708)
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 23.45-ին, Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել:
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գազի արտահոսքի հետևանքով պայթյուն էր առաջացել, և նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 29-ամյա երիտասարդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 1-ին «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ 29-ամյա երիտասարդը մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: