Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիեւն այցելել է Հայաստանի սահմանին գտնվող զորամասեր, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պաշտպանության առաջին փոխնախարար-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը եւ նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են զորամասեր, որոնք գտնվում են Հայաստանի հետ սահմանին Գեդաբեկի, Դաշքեսանի եւ Քյալբաջարի շրջաններում։

Գլխավոր շտաբի պետը զինծառայողներին է ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջադրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, եւ կոնկրետ ցուցումներ է տվել դրանց կատարման համար։

Ստուգվել է զորքերի ծառայության կազմակերպումը, մարտական հերթապահությունը ստորաբաժանումներում։ Զեկուցվել է, որ դիրքերում իրականացվում է շարունակական, շուրջօրյա ծառայություն, կազմակերպված է մարտական հերթապահություն։

Լինելով հրետանային, ինժեներային եւ կոմանդոսների զորամասերում՝ Վելիեւը ստուգել է նրանց մարտական պատրաստվածությունը, լսել հրամանատարական կազմի զեկույցները ամենօրյա գործունեության եւ կիրառվող միջոցների մասին։ Տղեեկացվել է, որ խնդիրները կատարվում են պլանային կարգով, հատուկ ուշադրություն է դարձվում մարտական պատրաստվածության կազմակերպմանը։

Գլխավոր շտաբի պետը հետեւել է կոմանդոսների ստորաբաժանումներից մեկի մարտական պատրաստվածության ընթացքին եւ ուսումնական մարզումներին եւ կոնկրետ առաջադրանքներ տվել անձնակազմի հմտությունների հետագա կատարելագործման վերաբերյալ»,- տեղեկացրել են արդբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննայի կողմից (video) Գործադիր հրամաններ, որոնք Թրամփը ստորագրել է 1-ին օրը ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը Ուկրաինացիները պատրաստ են աշխատել ամերիկացիների հետ՝ հասնելու իսկական խաղաղության. Զելենսկի ՔՊ-ի պոլի փետը (video) Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ նա տուժող չի ճանաչվել․ թեժ իրավիճակ դատարանում (video) Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա Արաբկիրում (video) Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer Հերի՛ք է․ պարզ ասեք մարդկանց՝ գույքահարկը թանկացնում եք. ընդդիմադիր (video) Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news #ՈՒՂԻՂ․ Բաքվի դատարանի կադրերից ավելի շատ պետք է վախենան Փաշինյանն ու Ալիևը․ Էդգար Ղազարյան (video) Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն» ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան Ես ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am