Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է. «Սիթի բայք»-ի տելեգրամյան խմբում ամեն օր մարդիկ հազարավոր նամակներ են գրում։ Ոմանք հարցնում են՝ ինչպես պետք է գրանցվեն, ներդրում կատարեն, արդյո՞ք կարող են առանց ներդրում անելու գումար հանել, ոմանք էլ, դեռևս չգիտակցելով, որ իրենց խաբել են, նշում են, թե չեն կարողանում էջ մուտք գործել, քանի որ իրենց արգելափակել են։ Բոլորին մեկ պատասխան են տալիս՝ «կապվեք ձեր վերադասի հետ»։ Իսկ երբ մարդիկ գրում են «վերադասներին», նրանք չեն պատասխանում նամակներին կամ էլ արգելափակում են։

Ընկերությունը ներկայանում է որպես ամերիկյան հայտնի Citi bike հեծանիվների վարձակալությամբ զբաղվող ընկերության հայաստանյան ծրագիր։

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ «Սիթի բայք»-ի գործելաոճը շատ նման է ֆինանսական բուրգի։

«Ֆինանսական բուրգերը տարբեր երկրներում հաջողության են հասնում, որովհետև իրենք երկար ժամանակ հավաքում են մեծ քանակի մարդկանց, բոլորի գումարները կուտակում են և ամենահամապատասխան պահին միանգամից անհետանում են։ Իրավապահ համակարգն էլ մնում է բազմաթիվ, մի քանի տասնյակ հազարավոր բողոքների տակ։ Այդպիսի տեղերում պետք է ներդրում անեք այնքան գումար, որքան պատրաստ եք կորցնել»,-ասել է Արթուր Պապյանը։

«Ի՞նչ մեխանիզմով է աշխատում ծրագիրը

Ներկայանալով հաճախորդ՝ այցելեցինք Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի Րաֆֆու 23/6 հասցեում գտնվող «Սիթի բայք»-ի խանութ։ Ծանոթանալուց հետո ասացինք, որ ուզում ենք ներդրում կատարել իրենց ծրագրում եւ փող աշխատել: Խանութի մենեջեր ներկայացած Ջուլիետան մեզ ներկայացրեց, թե ինչպես է ծրագիրը գործում, ինչու է ինքն անձամբ վստահել։

Ջուլիետան մեզ ցույց տվեց իր ներդրումները, ասաց, որ միայն 1 միլիոն դրամ փոխանցել է ծրագրի «խնայողություններ» բաժնին։ Նրա խոսքով՝ ինքն օրական 46 000 դրամ եկամուտ ունի, որը ձեւավորվում է թե՛ իր ներդրումներից ստացած տոկոսներից, թե՛ այն մարդկանցից, ովքեր գրանցվել են իր կոդով և նույնպես ներդրում արել։

Նա մեզ ցույց տվեց իր աշխատած գումարով գնած ոսկյա զարդերը, ասաց, որ չի զղջա և ոչ մեկին չի մեղադրի, եթե անգամ կորցնի իր ներդրած 1 մլն դրամը, քանի որ ավելի շատ գումար է ստացել, քան ներդրել է։ Ջուլիետայի խոսքով՝ պետք է ռիսկի դիմել և միանգամից ավելի շատ գումար ներդնել, VIP-երը կարելի է մի քանի անգամ գնել։ Ավելացրեց, որ չեն կարող ասել՝ ծրագիրը Հայաստանում ինչքան կմնա, բայց ինքը վստահում է ծրագրին, քանի որ տեսնում է՝ խանութներ են բացվում, մեկն էլ շուտով Մասիս քաղաքում կբացեն։ Բացի այդ, թանկարժեք միջոցառումներ են կազմակերպում, օրինակ՝ վերջերս Գյումրիում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մասնակցին վերջին սերնդի Iphone են նվիրել, նաև դրամական պարգևներ են հանձնել։ Այս ամենը իրեն վստահություն է ներշնչում։

Ջուլիետան նշեց, որ երբ ներդրում է կատարվում, ամերիկյան ընկերությունը դա օգտագործում է նոր հեծանիվների համար, որոնք վարձակալության տալով՝ մարդկանց տոկոսներ է տրամադրում։ Սակայն կանխիկացում կատարելիս 20%-ի չափով գումար է գանձվում։

Նա օգնեց մեզ գրանցվել կայքում և նշեց, որ ստացած եկամուտը հնարավոր է կանխիկացնել միայն երբ ներդրում կատարենք։

Մեր այն հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի սրահում առկա հեծանիվները վարձակալել, Ջուլիետան ասաց, որ դեռ չգիտի։

Ովքե՞ր են կանգնած ծրագրի հետևում

Րաֆֆու 23/6 տարածքը, որտեղ «Սիթի բայք»-ի խանութն է, 2023թ. հուլիսի 1-ից վարձակալության է հանձնվել Ջուլիետա Մարտիրոսյանին։ Ջուլիետան այս խանութի մենեջերն է, նաև՝ «Սիթի բայք»-ի միջոցառումների կազմակերպիչը։ Բացի այդ, Ջուլիետան անհատ ձեռնարկատեր է, իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որպես նրա գործունեության հասցե նշված է Րաֆֆու 23/6-ը, այսինքն՝ հենց այս խանութի հասցեն։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ վերջինիս գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

«Սիթի բայք»-ն իր տելեգրամյան պաշտոնական խմբում հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք օրինական են աշխատում, քանի որ գրանցված են։

Այդ փաստաթղթում նշված էր Ալիսա Հովակիմյան ԱՁ անունը, փաստաթուղթը նաև փակցրած էր Րաֆֆու 23/6 փողոցի վրա գտնվող խանութի դռանը։ Պետական ռեգիստրում որպես գործունեության հասցե նշված էր Ալիսայի բնակության վայրը։ Ալիսան որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է 2023թ. օգոստոսի 11-ին, նա նկարահանվել է նաև «Սիթի բայք»-ի մասին պատմող տեսանյութում։Որպես մենեջեր ներկայացած Ջուլիետան մեզ ասաց, որ «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերություն ունեն և մեզ ցույց տվեց Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից վերցրած մի փաստաթուղթ, որտեղ նշված էր Ասյա Մեհտիի Գասպարյանի անունը՝ իբրեւ ընկերության 100% բաժնետեր։

Ջուլիետան թույլ չտվեց նկարահանել փաստաթուղթը, բայց թույլ տվեց ծանոթանալ դրան։ Մեր հարցին, թե ի՞նչ անունով է գրանցված ընկերությունը, Ջուլիետան պատասխանեց՝ հենց «Սիթի բայք»։ Նշենք, որ Հայաստանում գրանցված է «Սիթի բայք» անվանումով ՍՊԸ, որը զբաղվում է հեծանիվների վաճառքով։ Սակայն այն որևէ առնչություն չունի ներդրումներով աշխատող այս ընկերության հետ։

Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ներդրումներով աշխատող ընկերությունը գրանցված է «Քաղաքային հեծանիվներ» անունով, որն, ըստ էության, «Սիթի բայք»-ի հայերեն անվանումն է։ Ընկերությունը գրանցվել է նոյեմբերի 15-ին։
«Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ Ժորա Մոսինյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ աշխատում է ոստիկանությունում։ Պարզեցինք, որ նա Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։

Ամերիկյան Citi Bike ընկերությունը հերքում է, թե Հայաստանում ծառայություններ է մատուցում
«Հետք»-ի ընթերցողներից մեկը դիմել էր ամերիկյան «Սիթի բայք» ընկերությանը՝ ճշտելու՝ արդյոք իրենք Հայաստանում ներդրումներով աշխատող «Սիթի բայք»-ի հետ կապ ունեն։

«Ամերիկյան «Սիթի բայք» ընկերությունը որևէ կապ չունի դրա հետ»,- պատասխանել էին ընկերությունից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ ՔԿ-ն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի, զոհերի ցուցակ իշխանությունները չեն հրապարակել Լկտիություն. Արցախի Մոլլալու գյուղում ծնված քայլիստ Գուգո-Գագոն արցախցիներին հյուր է համարում Հայաստանում Ժողջաններ, մուծվեք, որ Աննա-Էրատոն HERMES-ի 55 հազար դոլարանոց պայուսակով ման գա «Կրթվեք, ամոթ է»․ Քրիստինա Վարդանյան «Ջերմուկում, նրանց հանգստի ավարտից հետո, մարտեր ծավալվեցին»․ Էդգար Ղազարյան Ռուսաստանը կհրավիրվի նոյեմբերին կայանալիք խաղաղության հաջորդ գագաթնաժողովին․ Զելենսկի Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ. լրագրող Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Եվրոպական երկրներն անօրինական միգրանտներին ցանկանում են արտաքսել Աֆրիկա Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող ենթակայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am