Արագած Ախոյանի կալանքը փոխվել է. ինչ որոշում է կայացվել
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննել է դատավոր Հովհաննես Ավագյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը մեկ ամսով կալանավորվել է՝ ամիսներ առաջ՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համար։ Իրավապահները ենթադրաբար Ախոյանի գրառումը դիտարկել են որպես բռնության կոչ և քրեական վարույթ նախաձեռնել, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել, ապա՝ կալանքի ներկայացրել Ախոյանին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Ախոյանի կալանավորումից հետո իրավապահները հապճեպ նախաքննության ավարտ են հայտարարել և գործն ուղարկել դատարան։
Այսօր դատարանը որոշում է կայացրել Արագած Ախոյանի կալանավորումը 2մլն դրամի դիմաց փոխել տնային կալանքով: