ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից շահույթը փոխանցել Ուկրաինային։ Գնահատականները ցույց են տալիս, որ ԵՄ ծրագիրը կանդրադառնա ավելի քան 200 միլիարդ եվրոյի պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ակտիվների վրա: Այս գումարի մեծ մասը պատկանում է բելգիական Euroclear հաշվանցային տանը: Ռուսաստանի սառեցված ակտիվներն արդեն Եվրոպային բերել են 3 միլիարդ եվրո շահույթ: Աղբյուրների համաձայն՝ այս գումարը Ուկրաինային փոխանցելու պլանը կհայտարարվի դեկտեմբերի 12-ին։ Եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան և Լյուքսեմբուրգը, դեմ են ԵՄ ողջ տարածքում ռուսական ակտիվներից ստացված շահույթը Կիևին փոխանցելուն: Նրանք մտավախություն ունեն, որ նման որոշումը հետագայում իրավական և ֆինանսական ռիսկեր կբերի։ Հոկտեմբերի 11-ին Բելգիան հայտարարեց Ուկրաինային օգնելու հիմնադրամ ստեղծելու մասին։ Երկիրը միանձնյա կուղղորդի 1,7 միլիարդ եվրո հարկային եկամուտները ռուսական սառեցված ակտիվների տոկոսներից:
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը