Մուրադ Փափազյանը դիմել է Հայաստանի արդարադատության համակարգին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2022 թվականի հուլիսի 14-ին, երբ ես մեկնում էի Հայաստան, Ազգային Անվտանգության Ծառայությունը արգելեց իմ մուտքը և արտաքսման հրաման տվեց՝ ասելով, որ ես «պերսոնա նոն գրատա եմ»։ Դեպքերից 13 ամիս անց՝ 2023 թվականի օգոստոսի 21-ին, նախնական դատական նիստի ժամանակ դատավորը ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել իմ՝ Հայաստան մուտքի արգելքի պատճառները։ Իրադարձություններից 13 ամիս անց նրանք չկարողացան նվազագույն պատճառներ ներկայացնել ... Դատավորը 14 օր ժամանակ էր տվել Անվտանգության Ծառայությանը՝ ներկայացնելու իմ հեռացման պատճառները, այսինքն՝ սեպտեմբերի 4-ը։ Փաստաբաններս խնդրեցին, որ կարողանամ հաջորդ նիստին ներկա գտնվել, բայց դատավորը մերժեց, փոխարենը սակայն առաջարկեց հեռակա կարգով մասնակցել:

Անվտանգության Ծառայությունն իհարկե երբեք չի ներկայացրել պահանջվող տարրերը: Հոկտեմբերին իմացա, որ դատավոր են փոխել, և նոյեմբերի 23-ին, ժամը 14:30-ին պետք է նոր նախնական դատական նիստ անցկացվի։ Դատավորի փոփոխության պատճառ չի նշվում։

Դիմում եմ Հայաստանի արդարադատության համակարգին՝ ձեռք բերել իմ հեռացման պատճառները և ինձ իրավունք տալ մասնակցելու այս դատավարությանը։ Իսկ եթե Անվտանգության Ծառայությունը դեռ շարունակի չներկայացնել իմ հեռացման պատճառները, ես ակնկալում եմ, որ այս որոշումը կասկածի տակ դրվի։ Իսկ եթե ականատես լինենք արդարադատության պարզ ձևականության, ես չեմ վարանի այն փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի չեղարկվի այս անհիմն որոշումը:

Ես կպայքարեմ՝ վերականգնելու համար Հայաստան վերադառնալու իմ իրավունքը. երկիր, որի համար պայքարել եմ ավելի քան 40 տարի։

Փարիզ, 21 նոյեմբերի, 2023 թ․»։

դիտվել է 557 անգամ
Լրահոս
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն ««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին Գեներալը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Աբրահամյան Դատախազն առանց հարգելի պատճառների բացակայել է աշխատավայրից․ նրան պատժել են Թշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը Եթե ձեզ ասեին՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր ՝ «давайте жить дружно»․ Մինասյանը՝ Արսենյանին (video) Լարսում խայտառակ վիճակը նայեք․ Փաշինյանի նպատակն է սննկացնել հայ արտադրողներին․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյանի անհետանալն ու հայտնվելը․ Էդգար Ղազարյան (video) «Ուրեմն չորով մերժու՞մ եք «Հայաքվեի» նախագիծը»․ Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (video) Ապշած եմ, 58 000 մարդ է ստորագրել, վիրավորում եք․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը. «Հետք» Ադրբեջանցիք այդքան տխմա՞ր էին, որ չէի՞ն գնացել վերցրել Ղարաբաղը․ Արթուր Խաչատրյան (video) ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ՔՊ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի գրանցումը Լարված զրույց ՔՊ-ական Վալդիմիր Վարդանյանի ու ընդդիմադիր Աննա Գրիգորյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am