Ահավոր վիճակ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածում
Տեղացած ձյունն այսօր՝ նոյեմբերի 21-ին մեծ չափով խանգարում էր Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկին։ Ճանապարհի այդ հատվածու սառույցը փայլում էր հայելու նման, ճանապարհաշինական շատ ընկերություններ զլացել էին իրենց գործն անել՝ սառույցի վրա աղ ու ավազ շաղ տալ։ Ճանապարհի եզրերին լռվել-մնացել էին բազում մեծ բեռնատարներ, կապրոնե անվադողերով ավտոմեքենաներ։ Հատկապես վատ էր վիճակը Ռյա Թազա, Արագած, Ջամիշլու գյուղերի տարածքներում։ Ժամը 13-ի սահմաներում Ռյա Թազայի ոլորանեներւմ շուրջ 40 րոպե խցանում էր, որը բացվեց փրկարարների և պարեկների գործադրած ջանքերի շնորհիվ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ինչո՞ւ պատշաճ չի վերահսկում ճանշին ընկերությունենրին, որպեսզի դրանք միջպետական այդ ճանապարհի ձմեռային սպասարկումը նորմալ իրականացնեն;
Ոսկան Սարգսյանի գրառումը