2000–ականների սկզբին Մոսկվան և Կիևը փաստացի հասել էին եվրասիական տնտեսական տարածքի շրջանակում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների եզրափակիչ փուլ։
Ուկրաինան դադար վերցրեց, որպեսզի վերջանական որոշումից առաջ ծանրութեթև անի բոլոր փաստարկները։ Sputnik Արմենիա ռադիոկայանի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն այդ ժամանակ աշխատում էր Բրյուսելում ռուսական դիվանագիտական առաքելությունում։
Նրա խոսքով` այդ տարիներին Մոսկվան նույնիսկ առաջարկեց ստեղծել եռակողմ խումբ՝ Ռուսաստան–Ուկրաինա–ԵՄ, որպեսզի բաց երկխոսության միջոցով քննարկվեն բոլոր մանրամասները։
«Նպատակն էր գնահատել իրավիճակը և միջոցներ մշակել, որոնք կպաշտպանեին Ուկրաինայի և ՌԴ–ի առևտրատնտեսական շահերը։ Բայց դա կտրուկ դժգոհություն առաջացրեց Արևմուտքում։ Եվրահանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ասաց, որ այդ մասին խոսք լինել չի կարող։ Դիրքորոշումն արձանագրվեց հստակ, բաց և անզիջում»,- ասաց դեսպանը։
ԵՄ–ն, նրա խոսքով, քաղաքական առաջնահերթություն համարեց նախկին խորհրդային հանրապետությունների հարաբերություններում պառակտում մտցնելը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը