«Քաղաքական ջեբկիրների շառ անելու անհաջող փորձերը». Հայկ Դերզյան

ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ քաղաքական ջեբկիրներ փոխում են իրենց ոճը և տևական ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական աղետին նետել ՀՀԿ-ի ջեբը: Հետաքրքիր է, որ այդ թեզը առաջ տանողները Արցախի հանձնումը ևս փորձում են նույն փաթեթով և նույն սկզբունքով տեղավորել մեր գրպանում: Առանց հուզական և վիրավորական կոնտեքստի արձանագրենք մի քանի շատ կարևոր փաստ

1. Արցախի համար կռիվ տված և զրկանքներ կրած մարդիկ չեն կարող հանձնել այն, ինչի շուրջ կառուցվել է իրենց ողջ կյանքը

2. Չես կարող մեկին բերել ու ասել, դե գնա կալանավորի մարտական ընկերներիս: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, որ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին քննադատած մի շարք անձինք հանգիստ ելք ունեցան Արցախից, իսկ ահա մի շարք անձանց ոչ միայն թույլ չտվեցին հատել սահմանը, այլ նաև ուղարկեցին Բաքվի բերդ:

3. Եթե քեզ իշխանություն են նվեր տալիս, ինչպես ասում են ոմանք, ապա դու կարիք չես ունենա ՍԴ դատավորներ փոխես ու դրան զուգահեռ շրջափակես դատարանները:

4. Չես կարող մեկին բերել իշխանության, հետո ասել դե գնա հարազատներիս ու բարեկամներիս հետապնդի: Աբսուրդն էլ չափ ու սահման ունի:

5. Չես կարող մեկին բերել իշխանության ու հետո ասել դե գնա ինձ դատի ու քրեական գործեր հարուցի:

6. Չես կարող մեկին տալ իշխանություն, հետո ասել մի քանի ամիս հետո արի շրջափակի ԱԺ-ն ու պայթյունավտանգ իրավիճակ ստեղծի, ինչի հետևանքով կարողա կուսակցությանս պատգամավորները հարձակման ենթարկվեն: Մենք մազոխիստ չենք տիկնայք և պարոնայք:

7. 2018 թվականին բոլորը, այո հենց բոլորը դեմ էին ՀՀԿ-ին և մենք միայնակ էինք մնացել: Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր մեղադրում են Նիկոլին բերելու մեջ, որովհետև նրանցից շատերը սատարում էին Փաշինյանին:

8. Նիկոլի կողքին այսօր կան իր սրտի գործարարներն ու ձեն բերող մի շարք դեմքեր: Մենք բերած լինեինք, ապա կներեք, ԱԺ-ում կլինեին յա ՔՊ-ականներ, յա ՀՀԿ-ականներ, իսկ այս դեպքում 2018 թվականին ՀՀԿ-ին անգամ չթողեցին ԱԺ մտնել` ընտրությունների գիշերը տարատեսակ չակերտավոր հրաշքներ գործելով:

9. 2008 թվականին Նիկոլը փորձել է զավթել իշխանություն և մենք տեսել ենք ինչ մեթոդներով: Սա առաջին դեպքը չէր իշխանազավթման:

10. ՀՀԿ-ի փոխնախագահը այսօր կալանավորված է, բազմաթիվ կուսակցականների վրա առկա են բազմաթիվ քրեական գործեր` ավագ ընկերներից մինչև երիտասարդներ:

11. Եթե ընտրվելը այդքան հեշտ լիներ, առաջին իսկ օրը կընտրվեր Նիկոլը, ով չընտրվելուց հետո հավելյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրեց, օգտագործելով իրեն միամիտ հավատացած ժողովրդին:

12. Մի շարք մեղադրողներ, ովքեր այն ժամանակ այլ զբաղվածություն ունեին ու չկարողացան տեղ գտնել նոր իշխանության կազմում` դարձան ֆեյք ընդդիմադիր:

Հ.Գ. Ոչինչ չի մոռացվում: Սա միայն փաստերի մի մասն է»:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Չեղարկվել են հարյուրավոր չվերթներ Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը Բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը Ջերմաստիճանը կբարձրանա Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Զուրաբյան «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Մարվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ» Ադրբեջանական 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք» Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է Newsweek: Соединенные Штаты намерены сократить доходы России от продажи нефти и газа ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է Թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր Մեկը մյուսի հետևից Դուբայ են մեկնում Ովքե՞ր և ե՞րբ են իրականում պղծել զինվորական համազգեստը «Դիլիջան ազգային պարկի» տնօրենները դատարանում պարտվելը վատ սովորույթ են դարձրել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությո
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am