Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ Սենատի բանաձևն Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին, որով առաջարկվում է կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը։

«Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատն ընդունեց բանաձև, որն առաջարկում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել 1992թ «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի («Ազատության աջակցության ակտի») 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից օգտվել, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Օրինագիծը հիշատակվում է որպես «Հայկական պաշտպանության 2023թ ակտ»:

ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը մեծ կարևորություն ունի նաև մեզ համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի աննախադեպ սպառազինությունը պարտադիր կերպով հանգեցնում է էթնիկ զտման։ 2023թ սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հաշված օրերի ընթացքում մահվան սպառնալիքի տակ 10 ամսից ավել սովամահության մատնված ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայեր լքեցին իրենց բնօրրանը։ Սա, անշուշտ, հետևանք էր ինչպես Ադրբեջանի ռասիստական հակահայկական քաղաքականության ու անթույլատրելի սպառազինության, այնպես էլ միջազգային անհամարժեք արձագանքի։

Մենք՝ որպես Ադրբեջանի ռասիստական հակահայկական քաղաքականության ու բռնապետական վարչակարգի բոլոր դաժանությունները վերապրածներ, ողջունում ենք ԱՄՆ Սենատի կողմից նման բանաձևի ընդունումը։ Մենք ձգտում ենք հասնել տասնամյակներ շարունակ մեր ոտնահարված իրավունքների վերականգնմանը, ինչը էապես կարող է նպաստել մեր տարածաշրջանի ժողովրդավարացման գործընթացին։ Մինչդեռ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը հրամայական է դարձնում Ադրբեջանի դեմ կտրուկ միջոցների անհրաժեշտությունը»,-ասված է Միության տարածած հայտարարության մեջ։

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Ալավերդուց անցան Գյումրուն Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ» ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով Ով այնպիսի սուտ ասի, որ... Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել Ձեզ հարց եմ տվել,կոնկրե՛տ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան Տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի. Ջեյմս Օ՛Բրայեն 28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Քաղաքապետարան Կոկաինի շարժերից լուր չունի Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am