Տարածաշրջանում ստեղծվել է նոր ստատուս-քվո. Հայաստանը պետք է հասկանա՝ խաղաղության սերմերը Վաշինգթոնում ու Փարիզում չեն. Հաջիև
Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերը այստեղ են, այլ ոչ թե Վաշինգթոնում, Բրյուսելում և Փարիզում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը լավ մտադրություններ ունի։ Մեր երկրի ինքնիշխանությունն ապահովվել է, տարածաշրջանում ստեղծվել է նոր ստատուս-քվո և իսկ նախկին ստատուս-քվոն անարդար էր և անընդունելի»,-ասել է Հաջիևը։
