Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը․ Հայրապետյան

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․

«ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռական է արձագանքելու բոլոր բացասական քայլերին»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Սա առաջին անգամը չէ, որ բռնապետական Ադրբեջանը իրեն թույլ է տալիս նման կերպ խոսել Միացյալ Նահանգների հետ։ Արցախում էթնիկ զտում իրագործելուց հետո Ադրբեջանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ փոխվել է։ Իմ համոզումն այն է, որ Ադրբեջանը որևէ թուղթ չի ցանկանում ստորագրել, չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ճիշտ հակառակը՝ հիմա ժամանակավոր դադար է վերցրել՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքը հույս ունեին, որ Ադրբեջանը գալու է և այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրի Արցախի հարցը փակելուց հետո։

Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականների բացակայության պարագայում էլ Բաքվի բռնապետը իրեն թույլ է տալիս արևմտյան գործընկերների հետ խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ ինքը կարողացավ մարսել և՛ իր ագրեսիվ քայլերը, և՛ էթնիկ զտումը։ Դա Ադրբեջանին չէր հաջողվի, եթե ՀՀ-ում գործեր կոմպետենտ ու պետական շահը սպասարկող իշխանությունը, բայց քանի որ դա դեռևս չունենք, ուստի Ադրբեջանը գնաց հենց շարունակական ագրեսիայի ճանապարհով։

Հիմա էլ՝ անգամ այս բարդ իրավիճակում ՀՀ-ն ունի հնարավորություններ թե՛ Արցախի հիմնահարցը վերահասցեավորելու, թե՛ ՀՀ անվտանգային հարցերին ավելի համալիր լուծումներ տալու տեսանկյունից։ Բայց կրկնում եմ, դա հնարավոր է միայն տեսլական ունեցող ու պրոֆեսիոնալ թիմի պարագայում»,- գրել է Տաթևիկ Հայրապետյանը։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Կարմիր խաչի աշխատակիցները վիրավորվել են Լիբանանում Իսրայելի հարձակման հետևանքով Թվում է, թե ճակատագիրը մեզ կրկին ու կրկին կապում է Հայաստանի հետ․ Բլագոյա Միլևսկի «Թուրքական լավ նվեր». Ի՞նչ է նվիրել Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա առթիվ Լրատվամիջոցները հայտնում են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ դեսպան Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ. ՌԴ դեսպանատուն Նիկոլիզմ կոչվող չարիքի հասցրած վնասները՝ ցանկացած գիտակից մարդու համար, ոչ մի արդարացում չի կարող ունենալ. Արտակ Զաքարյան «Մեր տունը, մեր ուժն են». լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը 16-ամյա աղջիկն ինքնասպան լինելու մասին երկտող է թողել ու անհետացել. նրան այդ քայլին դրդելու մեջ կասկածվում է նույն դպրոցի աշակերտը Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, կա զոհ Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի Էրեբունի-Երևանը 2806 տարեկան է Մոսկվայի դատարանը մեղմել է «Մոսկվա-Սիթիում» փոխհրաձգության գործով նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը Երևանում բախվել են Mercedes-ը, Toyota-ն և Volkswagen-ը Մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը... Գեղամ Մանուկյան Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Շարմազանով Ստացվեց մի հիանալի դասական կվարտետ. ժողվարչապետին այլ բան չի մնա, քան Ալիև էֆենդու հետ միասին հերթական կապիկություն անել Դե, հիմա պատկերացրեք աշխարհի գերտերություներից մեկի քաղաքական էլիտայի ինտելեկտուալ և բարոյական մակարդակը... Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը Նիկոլ Փաշինյանը չունի շատ ժամանակ Հայաստանում իր անարդար պաշտոնավարումը շարունակելու. Արշակ Կարապետյան «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մաhացել է «Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվել ես ֆուտբոլին». մաhացած 16-ամյա ֆուտբոլիստի մասին Ցիկլոնը Հայաստանում է. սպասվում են տեղումներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am