Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Ուելսի երկրպագուների հետ կապված միջադեպի մասին

Նոյեմբերի 18-ին, ժամը 1.18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել որ Պուշկինի փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է։

Նույն օրը, ժամը 1.39-ին և 1.43-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մի քանի քաղաքացիներ ծեծի են ենթարկում մի քաղաքացու:

Նշված վայրեր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ Պուշկինի փողոցի 43 հասցեի մոտ Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների միջև ծագել է վիճաբանություն: Նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև այդ ամենը շարունակել են Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Ուելսի՝ 15 և Նոր Գվինեայի՝ 1 քաղաքացի։

Եվս 16 անձ ոգելից խմիչքի ազդեցության տակ հասարակական վայրում երևալու հիմքով ձերբակալվել, տարվել են բաժին, այնուհետև ազատ են արձակվել։

Կազմված փաստաթղթերը և 16 անձինք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք նաև, որ միջադեպի մասնակիցները տեղի ունեցածի մասին լրատվամիջոցներով տարածում են տեղեկություններ, որոնց զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։

Կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Պետերբուրգից Մոսկվա թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է Չեղարկվել են հարյուրավոր չվերթներ Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը Բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը Ջերմաստիճանը կբարձրանա Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Զուրաբյան «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Մարվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ» Ադրբեջանական 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք» Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է Newsweek: Соединенные Штаты намерены сократить доходы России от продажи нефти и газа ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է Թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր Մեկը մյուսի հետևից Դուբայ են մեկնում Ովքե՞ր և ե՞րբ են իրականում պղծել զինվորական համազգեստը «Դիլիջան ազգային պարկի» տնօրենները դատարանում պարտվելը վատ սովորույթ են դարձրել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am