Ամաչելու իրական այլ պատճառներ կան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ ուրեմն, մի քանի օր առաջ Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի 32 երկրպագուի: Ձերբակալության փաստը նաև միջազգային լրատվամիջոցներում էր տեղ գտել, ուելսցիներն էլ դժգոհել էին Հայաստանի ոստիկանությունից: Այն, որ Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը «բեսպրեդելի» ունակ է, նորություն չէ ու չի էլ քննարկվում. դե, եթե ընդդիմադիրների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, հետո ոչ միայն անպատիժ մնում, այլև նույնիսկ տուժածին մեղավոր կարգում, պարզ է, որ այդ ամենի թիրախում կարող են հայտնվել բոլորը: Բայց... Ամենազարմանալին մեր հանրության մի զգալի հատվածի սուր արձագանքն էր՝ վա՜յ, ամա՜ն, խայտառակ եղանք աշխարհով մեկ: Չէ, լո՞ւրջ...

Ուրեմն, խայտառակ պարտության տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, հող հանձնած իշխանությունը 2021 թվականին նորից ընտրվում է, խայտառակ չենք եղել, հիմա խայտառակ եղա՞նք: Ժողովրդավարության հնարավոր ու անհնար բոլոր նորմերը ոտնահարվում են, իրավապահ գործիքակազմը դարձել է քաղաքական պայքարի հիմնական ատրիբուտը, խայտառակ չենք լինում, բայց որ խուլիգանության համար օտարերկրացի երկրպագուներ են բերման ենթարկվել, խայտառակ եղա՞նք: Իսկ որ ուելսցի երկրպագուներն իրենց, մեղմ ասած, շատ վատ են պահել, նրանցից ոմանք էլ հարբած են եղել, ոչ միայն ոստիկանության հաղորդագրությունն է վկայում, այլև շատերն են տեսել:

 

Ավելին, մեր լրագրողն է ականատես եղել, թե նաև Հայաստան-Ուելս խաղից հետո ինչ խայտառակ պահվածք են դրսևորել, ինչպիսի վիճակում են եղել նրանցից ոմանք: Կրկնում ենք՝ բոլորը չէ, բայց օրինակներն էլ քիչ չեն: Այստեղ ամենացավալին այն է, որ եթե հանկարծ որևէ երկրում մեր երկրպագուներին ձերբակալեին այն պատճառներով, ինչ ուելսցիներին են բերման ենթարկել մեր մոտ, եթե մեր երկրպագուները իրենց համարյա նման կերպ պահեին, մեր հանրության մեջ շատերն էլի ասելու էին՝ վա՜յ, ամա՜ն, աշխարհով մեկ խայտառակ եղանք: Իսկ այդ երկրի բնակիչները հազիվ թե վատ զգային, որ իրենց ոստիկանությունը ձերբակալել է կարգ խախտողներին: Մտքներով անգամ չէր անցնի, որ իրենք աշխարհով մեկ խայտառակ են եղել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 631 անգամ
Լրահոս
Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում ԵՊՀ-ն դարձել է «պռախադնոյ դվոռ»` ՔՊ-ական պաշտոնյաների ինքնահաստատման վայր Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am