Վերին Լարսի անցակետը փակ է․ խցանումը ձգվում է մինչև 6 կմ

Վերին Լարսի անցակետը և դեպի սահման տանող ճանապարհն առատ տեղումների պատճառով փակ են, տեղեկացնում է Իսվեստիա-ն:
Ինչպես նշվում է՝ խցանումը ձգվում է մինչև 6 կմ։ Հայտնի չէ, թե երբ այն կավարտվի, և երբ մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհը։
Հաղորդվում է նաև, որ խցանումն առաջացել է դեռ նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, երբ Վրաստանը փակել էր ճանապարհը եղանակային վատ պայմանների պատճառով: