«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի վճռին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը՝ նշելով, որ այն բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Միությունը որոշումը խիստ կարևորել է այն առումով, որ դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհնար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։

Հայտարարության մեջ նշված է. «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ․ նոյեմբերի 17-ին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում կայացրել է որոշում, որում միաժամանակ արձանագրվել է սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը «Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»՝ պարտադրելով Ադրբեջանին՝

​​ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, ապահովել Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո մնացած մարդկանց անվտանգ, անարգել և արագ հեռանալը ցանկության դեպքում, ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած կամ վերադարձած մարդկանց ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ,


պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում:

Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։

Մենք ողջունում ենք Արդարադաության դատարանի այս որոշումը, որը բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Կայացված որոշումը խիստ կարևոր է, որովհետև դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհանար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։

Սակայն չենք կարող չարձանագրել նաև, որ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը հետևանք էր նախկինում գործված հանցանքների անպատժելիության։ Ասվածի վառ ապացույցն է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ տարածքից ավելի քան կես միլիոն հայության բռնի տեղահանումը, հայրենազրկումը և մշակութային ցեղասպանությունը, որը մինչ օրս մնացել է անպատիժ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության իրավունքների պաշտպանությունը լավագույն նախադեպը կարող է լինել, որն անհրաժեշտաբար պետք է տարածվի 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված էթնիկ հայերի նկատմամբ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես 1988-1992թթ․ տեղահանված հայերի ոտնահարված իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար ստեղծված կազմակերպություն, կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային դատարաններին քննության առնել նաև վերոնշյալ խնդիրը և տալ արդարացի գնահատական ու առաջարկել համապատասխան լուծումներ»։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Ալավերդուց անցան Գյումրուն Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ» ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով Ով այնպիսի սուտ ասի, որ... Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել Ձեզ հարց եմ տվել,կոնկրե՛տ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան Տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի. Ջեյմս Օ՛Բրայեն 28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Քաղաքապետարան Կոկաինի շարժերից լուր չունի Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am