Կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ոստիկանությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ այսուհետ 2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն մտնելու իրավունք այլևս չեն ունենա։ Սահմանափակումը գործելու է ժամը 7-ից մինչև 21-ը: Հայտարարության մեջ նշված է, որ նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է։

Նոյեմբերի 20-ից Պարեկային ծառայությունը կկիրառի վարչական տուգանքներ․ վարորդները կտուգանվեն 5000 դրամով։ Այս օրերին բազմաթիվ տնտեսվարողներ դիմել են ինձ՝ հայտնելով իրենց մտահոգությունները կապված այս սահմանափակման և տուգանքների հետ․ Նման արգելքի դեպքում անհնար կդառնան ամենօրյա առաքումները և մատակարարումները, կխաթարվի բազմաթիվ ընկերությունների աշխատանքը։ Որևիցե պետությունում չի արգելվում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը քաղաքի կենտրոնում։

Մեկ բեռնատարի փոխարեն ընկերությունները 3 և ավելի փոքր տրանսպորտային միջոցներ կօգտագործեն, ինչը որևէ կերպ չի նպաստի երթևեկության թեթևացմանը, այլ՝ հակառակը։ Արդյունքում՝ քաղաքի կենտրոնը չի բեռնաթափվի, իսկ տնտեսվարողները կկրեն խոշոր վնասներ։ Հերթական անգամ, առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, նրանց մտահոգությունները լսելու և խնդիրներին լուծում տալու, կայացվել է կամայական որոշում՝ ի վնաս տնտեսվարողի։

Առաջարկում եմ՝ վերանայել այս որոշումը»։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Ալավերդուց անցան Գյումրուն Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ» ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով Ով այնպիսի սուտ ասի, որ... Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել Ձեզ հարց եմ տվել,կոնկրե՛տ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան Տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի. Ջեյմս Օ՛Բրայեն 28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Քաղաքապետարան Կոկաինի շարժերից լուր չունի Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am