«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ-ֆրանսիական հարաբերությունները այն քիչ, եթե ոչ՝ եզակի բաներից են, որ 2018-ին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չի կարողացել փչացնել: Այո, հայ-ֆրանսիական հարաբերությունները, առնվազն 1991 թվականից սկսած, առանձնացել են բազմաթիվ այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններից: Ու դա մի շարք գործոններով է պայմանավորված՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ: Եվ ահա, Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը X-ի իր էջում գրել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ զրույցը հիանալի էր, իսկ հարաբերություններն էլ գնահատել է «բացառիկ բարեկամական», որոնք, ի լրումն, խորացվում են: Դա շատ լավ է: Բայց... Փաշինյանը շատ է սիրում «բացառիկ», «աննախադեպ» և նման գերադրական բնորոշումներ, բայց մյուս կողմից՝ բավական է, որ նա մի բան սկսի «բացառիկել», այդ ուղղությամբ որոշակի աննախադեպ փլուզում է լինում: Ֆրանսիայի հետ իսկապես էլ ակնհայտ մերձեցումը ստիպում է, սակայն, որոշակի զգուշությամբ նայել այդ ամենին: Մանավանդ, որ դա տեղի է ունենում նույն Փաշինյանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները ցուցադրաբար փչացնելու, ավելին՝ հայ-ռուսական հարաբերությունները ամենաիսկական թշնամանքի վերածելու խորապատկերում: Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ մենք հաճախ ենք ծայրահեղությունների մեջ ընկնում. «եղբայրական», «ամենառազմավարական» հարաբերություններից կտրուկ անցնում ենք համարյա թշնամականի, «ամենաջերմից»՝ ամենասառը հարաբերությունների և այլն: Իհարկե, բոլոր ոչ թշնամական երկրների հետ պետք է պահել բնականոն հարաբերություններ, բայց պահպանելով որոշակի դիվերսիֆիկացիա, ընդ որում՝ չընկնելով ծայրահեղ պիտակավորումների հորձանուտ, չմոռանալով տարածաշրջանային առանձնահատկությունները, առավել ևս՝ երկրների շահերն ու դրանց հետ՝ մեր շահերի համապատասխանության կետերը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին,ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը