Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից

«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից:

Այս մասին Մադաթյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։

Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։

Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։

Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը, որից հետո դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը պետք էր վերցներ պատգամավորական մանդատը:

Նոյեմբերի 2-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել նաև դաշնակցական Գերասիմ Վարդանյանը:

Ցուցակում հաջորդը ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանն է, ով այժմ գտնվում է կալանքի տակ:

դիտվել է 574 անգամ
Լրահոս
93-ամյա կնոջ սպանելուց առաջ 24-ամյա երիտասարդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել. ՔԿ․ Մանրամասներ Ռուբեն Մելիքյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանավորման մանրամասները «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել…». Հասրաթյան Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղարտադրանքով բեռնատարների համար․ նախարարություն Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն ««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին Գեներալը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Աբրահամյան Դատախազն առանց հարգելի պատճառների բացակայել է աշխատավայրից․ նրան պատժել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am