Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին
![Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին](/timthumb.php?src=/disc/19-10-23/abfe6a91412244efa67d034666c19ca9.jpg&w=708)
Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակը:
Այս ամիս Լիբանանի սահմանին իսրայելական զորքերի և «Հըզբոլլահի» միջև բախումները մտավախություն են առաջացրել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության մասին:
Թիրախների թվում եղել է ռազմական դիտակետ, որտեղից չորեքշաբթի օրը կառավարվող հակատանկային հրթիռ է արձակվել հյուսիսային Ռոշ Հանիքրա քաղաքի ուղղությամբ, հայտնել են իսրայելական զինվորականները: