ՑԱԽԱԼ-ի հրամանը խուճապ և քաոս է առաջացրել
![ՑԱԽԱԼ-ի հրամանը խուճապ և քաոս է առաջացրել](/timthumb.php?src=/disc/13-10-23/e2dd69acfcf26080c4b8c7426bb16013.jpg&w=708)
Գազայի հատվածի հյուսիսային հատվածը տարհանելու՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հրամանը խուճապ և քաոս է առաջացրել, հայտնում է AP-ն։
«Սա քաոս է, ոչ ոք չի հասկանում, թե ինչ անել», - AP-ին ասաց Գազա քաղաքում Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության սպա Ինաս Համդանը։
Նրա խոսքով՝ Գազա քաղաքում և Գազայի հյուսիսում գտնվող ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին հրամայվել է տարհանվել դեպի հարավ՝ Ռաֆահ։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հրամայել է 24 ժամվա ընթացքում 1,1 միլիոն պաղեստինցիների տարհանել Գազայի հարավ։