Խորամանկ Ալիևի «ձիով» քայլը

Այսօր Բիշքեկում նախատեսված են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները, - երեկ այս մասին հայտարարեց Ռուսաստանի առաջնորդի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը։

«Իհարկե քննարկվելու է Ղարաբաղի շուրջ ստեղծված կացությունը։ Օրակարգում են Ղարաբաղի հայերի՝ Ադրբեջանի իրավական դաշտ խաղաղ ինտեգրման և միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պահպանման հարցերը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ՝ «ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել դրան»։

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ այսօրվա հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը։ «Այստեղ մեր զորախմբի օգտագործման մի շարք տարբերակներ են քննարկվելու, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակության վայրեր հնարավոր վերադարձի ապահովման կոնտեքստում, վայրեր, որոնք նրանք լքել են սեպտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո», - նշել է Ուշակովը։

Մի կողմ թողնենք գնահատականը, որ ռուսական կողմը համառորեն կրկնում է ադրբեջանական տեսակետը, թե` «Ղարաբաղի հայերն ինքնակամ են լքել ԼՂ-ն»: Փաստորեն, Մոսկվան ու Բաքուն դեռ հույս ունեն, որ մի քանի ամիս շրջափակման մեջ պահված արցախցիները, որոնց նկատմամբ Ալիևի ռեժիմը ռազմական գործողություններ իրականացրեց: Ցեղասպանված, էթնիկ զտումների ժողովրդի նկատմամբ պատերազմի արդյունքում «ինքնակամ հեռացում» է անվանվում:

Ալիևն այս օրերին ցուցադրում է իր «անվերապահ» հավատարմությունը Ռուսաստանին:
«Բաքուն երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար», - երեկ ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։ Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցած պաշտոնյաների թվում են եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Եվգենի Սիսոևը ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։ Բարձրաստիճան ուժայինները Բաքու էին ժամանել ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում, ռուսաստանյան զորախումբը պետք է հեռանա Ռուսաստան, այլ ոչ թե տեղակայվի Հայաստանում», Կրեմլի խոսնակն ասել է՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսաստանցի խաղաղապահների՝ Հայաստան վերատեղակայման հարց չի քննարկվել։

«Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը չի քննարկվել։ Դե-ֆակտո և դե-յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, և դա ընդունում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը», - նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ, խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում հետագա տեղակայման հարցը քննարկելու են Մոսկվայի և Բաքվի ներկայացուցիչները։ «Խաղաղապահների այնտեղ մնալու հետագա ռեժիմի, հարակից բոլոր խնդիրներին վերաբերող հարցերը մենք, իհարկե, քննարկելու ենք ադրբեջանական կողմի հետ։ Մենք, իհարկե, կշարունակենք մեր շփումները նաև մեր հայ բարեկամների հետ», նշել է Դմիտրի Պեսկովը։

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։
Հիշեցնենք, թեև հայտարարությամբ ռուս խաղաղապահները պիտի Արցախում մնային մինչև 2025 թվականը, սակայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո, երբ ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին Արցախը, Կրեմլից հայտարարեցին՝ պարզ չէ՝ առաջիկայում ինչ ճակատագիր է սպասվում խաղաղապահներին։

Օրերս Ռուսաստանի արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարեց՝ Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության թեման փակված չէ, ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ ավելի քան պահանջված է։ Երեկ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում։

Իսկ խորամանկ Ալիևը, որը ամեն առիթով շեշտում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են Ղարաբաղում, դեռ հրապարակավ չի պահանջել, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։

Երեկ նաև Պուտինը ուշագրավ հայտարարություն արեց` Ադրբեջանի համար տնտեսական հնարավորությունների մասին խոսելով...

«Ռուսաստանը որոշակի գաղափարներ ունի, որոնք վերաբերում են Թուրքիայի տարածքով գազի մատակարարումների ավելացմանը», -Մոսկվայում ընթացող «Միջազգային էներգետիկ շաբաթվա» շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ գազի մատակարարման ծավալների մեծացմանը կարող է նպաստել Թուրքիայում գազային հանգույցի (հաբի) ստեղծումը։ «Այդ հաբի ստեղծման հարցում հետաքրքրված է նաև Ադրբեջանը», - նշեց Պուտինը։

Սպասենք Պուտին-Ալիև բանակցությունների արդյունքում արված հայտարարություններին ու դրան հետևող իրադարձություններին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 25747 անգամ
Լրահոս
Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ «Քառագլուխ» պատերազմի ներկայացուցիչներ, ձեր դեմ պայքարելու ենք, ու․․․ ընդդիմադիրը տեսանյութ միացրեց (video) Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին․ Մարթա Կոս Ո՞վ է այն սիոնիստը, որ մտել է Մայր Աթոռ․․․ իրավիճակը լարվում է, կա 2 ճանապարհ․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ականնե՛ր, վտանգը մոտենում է ձեր տներին․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանը փորձում է Սև ծովի արևմտյան մասը անպիտան դարձնել նավարկության համար․ Զելենսկի Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ #ՈՒՂԻՂ․ Ալիևի դիվերսիոն օպերացիան հաջողվեց․ ի՞նչ ասաց Նիկոլը․ Լարիսա Ալավերդյան (video) Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին. Reuters Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում «Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք… ». Էդուարդ Շարմազանով Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների վերադարձը Աֆղանստան Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am