Բաքվում Պատրուշևը Ալիևի հետ քննարկել է անվտանգության հարցեր և փոխանցել Պուտինի ողջույնները
![Բաքվում Պատրուշևը Ալիևի հետ քննարկել է անվտանգության հարցեր և փոխանցել Պուտինի ողջույնները](/timthumb.php?src=/disc/11-10-23/cf51273fa4c650cd27602eca89eaaee3.jpg&w=708)
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Պատրուշևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում երկրի ղեկավարին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։
ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկվել է տարբեր ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցության հարցերի լայն շրջանակ։ «Շեշտը դրված է տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը վերաբերող թեմաների վրա»։