«Դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք...

Թուրքիան Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է սպասում, այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա։

Արցախը հանձնվեց, իսկ այժմ Թուրքիայի ու Ադրբեջանի հաջորդ «փորացավը» կոնկրետ ձևակերպվել է` «Զանգեզուրի միջանցք», հիմա Անկարան ու Բաքուն պետք է աշխատեն այս ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն գիշեր-ցերեկ հայտարարում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա, բայց միևնույն է Էրդողանն ու Ալիևը անդրդվելի են:

Հիմա ինչպե՞ս է այս հարցը լուծելու Փաշինյանը, բայց այն իրավիճակից, երբ Ալիևն` Էրդողանի օգնությամբ որոշի ուժով «բացել» այդ «միջանցքը»:

Լուծե՞լ է դիվանագիտական դաշտում այդ հարցը... Ո՛չ:

Դաշնակիցներ ձեռքբերե՞լ է, որոնք ոչ մի դեպքում թույլ չեն տա Անկարային ու Բաքվին նման քայլի գնալ... Ձեռք չի բերել:

Ավելին, այսօր այնպիսի իրավիճակ է, երվ իրական դաշնակիցն արդեն որևէ կերպ Հայաստանին աջակցելու ցանկություն էլ չունի: Ռուսաստանի հետ հարաբերություններն այն աստիճանի են հասցվել, որ ռուսական կողմն արդեն հումանիտար մակարդակում Ադրբեջանին որեւէ պահանջ չի ներկայացնում, մասնավորապես Արցախի նախկին ղեկավարներին ազատ արձակելու հարցում:

Պաշտոնական Մոսկվան արդեն հասկացնում է` «դուք, ձեր խնդիրները... լուծեք, ինչպես ուզում եք, ում հետ ուզում եք... եթե, իհարկե, առանց մեզ գլուխ կհանեք»: Մոտավորապես այսպես:

Միևնույն ժամանակ, այս օրերին ռուսները կարծես հիշեցնում են Երևանին ու միջազգային հանրությանը, որ իրենք գոյություն ունեն ու կարող են հարցեր լուծել այլ կարևորագույն հարցերում:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստ է օգնել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անկայունություն են սերմանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջական պահպանումն ու փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին են» հոդվածում։

Հոդվածում Լավրովը, մասնավորապես, շեշտել է, որ Բրյուսելը, «հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունները», իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ «Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»։

«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստելու դրան»,- հոդվածում գրել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը։

Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը նախօրեին կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջակետ դրված չէ։ «ՌԲԿ»-ի հետ զրույցում նա հակամարտությանը պատասխանել էր այդ հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջակետ է դրված:

ԱԳ փոխարտգործնախարար Գալուզինի կարծիքով՝ կոնֆլիկտային իրավիճակին դեռ վերջակետ դրված չէ։ «Եվ այստեղ արդիականությունն է պահպանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևորագույն բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական հանրությունների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը։ Այս ամենը պետք է հանգեցնի կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի աջակցել, որպեսզի կայուն և հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու հարևանների միջև»,- նշել է Գալուզինը։

Ոչ դիվանագիտական լեզվով ասած` «միջանցքի» բացում Փաշինյանից ակնկալում է նաև Մոսկվան: Սա արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մնում է հասկանալ, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը այս խնդրի հանգուցալուծմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5545 անգամ
Լրահոս
Մարվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ» Ադրբեջանական 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք» Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է Newsweek: Соединенные Штаты намерены сократить доходы России от продажи нефти и газа ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է Թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր Մեկը մյուսի հետևից Դուբայ են մեկնում Ովքե՞ր և ե՞րբ են իրականում պղծել զինվորական համազգեստը «Դիլիջան ազգային պարկի» տնօրենները դատարանում պարտվելը վատ սովորույթ են դարձրել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր ՔԿ-ն՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի մասին Արարատի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Սուրեն Պապիկյանը ՏԻՄ-երում ճնումներ է գործադրում՝ օգտագործելով բանակի ռեսուրսները. Լևոն Զուրաբյան Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությո Եթե Փաշինյանը ցանկանում է խաղաղության հասնել, պարտավոր է Ռուսաստանի շահերի հետ հաշվի նստել․ Ռոբերտ Մարգարյան․ Alphanews.am Ռիսկային ներդրում. ինչպե՞ս է «Սիթի բայք»-ը ներգրավել տասնյակ հազարավոր քաղաքացիների, և ովքե՞ր են ծրագրի հետևում․ «Հետք» Սյունիքում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի +25-ի Բաբայան Սամվե՛լ, ուրեմն դու գիտեի՞ր, որ 5000 երեխու տանում են մորթելու․ ֆիդայական շարժման ղեկավար (video) 297 միլիոն դրամի խայտառակ մսխում Ավինյանից․ սրանց թալանը լսեք․ Գևորգ Պետրոսյան (video) Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին․ Աբրահամյան Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am