Ալիևն իր ու Էրդողանի պլաններն է առաջ մղում` ընդդեմ Հայաստանի

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանեց Թբիլիսի։ Հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանցի գործընկերոջը այցի հրավեր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ադրբեջանի նախագահը վերջին անգամ Վրաստան էր այցելել մեկ տարի առաջ։

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար պետք է Երևանի համաձայնությունն է անհրաժեշտ: «Այսօր մի քանի երկրներ և միջազգային որոշ կազմակերպություններ փորձում են օգնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Իմ կարծիքով, այս ուղղությամբ ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով և՛ պատմական կապերը, և՛ աշխարհագրական գործոնը, իհարկե, կարող է Վրաստանը լինել», - հայտարարել է Ալիևը:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում միջնորդական հնարավորություններ առաջարկելու համար: Ալիևի խոսքով, եթե Հայաստանը համաձայնի՝ Ադրբեջանի համապատասխան կառույցների ղեկավարները կարող են անմիջապես «գալ Վրաստան թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումների համար»։
Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի և փոխգործակցություն կհաստատի Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով։ «Հարավային Կովկասում դեռ լիովին խաղաղություն չի հաստատվել, դրա ժամանակը եկել է։ Ես և Վրաստանը միշտ աջակցել ենք մեր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Տարածքային ամբողջականության խախտումն անընդունելի է։ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հստակ է», - հայտարարել է Ալիևը։ Նա ընդգծել է, որ եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքվի, ապա Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կձևավորվի։ «Տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցություն սկսել եռակողմ ձևաչափով: Հիմա եկել է այս պահը, մեծ սխալ կլինի բաց թողնել այս հնարավորությունը», - հավելել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը կարծում է, որ Բաքուն, Թբիլիսին և Երևանը կարող են հաջող եռակողմ համագործակցություն հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տրանսպորտը, էներգետիկ անվտանգությունը, առևտուրը և փոխադարձ ներդրումները։
Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ «այժմ անհրաժեշտ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ»։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան արդյունքների հասնել այս աշխատանքում։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կօգնի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը հարավկովկասյան տարածաշրջանում, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հույս հայտնելով, որ Բաքվի և Երևանի միջև այս փաստաթուղթը շուտով կստորագրվի։

Ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ բարեկամական ձևաչափով Թբիլիսին պատրաստ է միջնորդի դեր ստանձնել։ «Ցանկանում եմ հույս հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը շատ շուտով կստորագրվի։ Այս հարցում մենք ունենք կարծիքների լիակատար համաձայնություն։ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, կնպաստի Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, որը բարեկեցություն կբերի մեր ժողովուրդներին», - երեկ ասել է Ղարիբաշվիլին։

Թբիլիսին, ըստ Վրաստանի վարչապետի, այս գործընթացում «չեզոք, անաչառ դիրքորոշում է որդեգրել»։ «Մենք պատրաստ ենք համեստ ներդրում ունենալ միջնորդության, դյուրացման և ընդհանրապես բարեկամական ձևաչափի գործընթացում», - ասել է Ղարիբաշվիլին՝ շեշտելով․ - «Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այս գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ, կայուն, և Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները պետք է կարողանան լուծել տարածաշրջանի և մեր հետագա զարգացման խնդիրները»։

Ի դեպ, Ալիևը նշել է, որ «Ադրբեջանը շարունակում է և կշարունակի աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը» և ընդգծել, որ հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության կարիք ունի՝ հույս հայտնելով, որ շուտով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Այսպես, Ալիևը հաղորդել է, որ Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Հայաստանի ներկայացուցիչների հետ, սակայն դրա համար Երևանի համաձայնությունն է անհրաժեշտ:

Երկու շաբաթ առաջ՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Ռուսաստանի ու Իրանի նախագահները խոսեցին «3+3» հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին։

Օրերս էլ Ալիևը նաև հայտարարեց, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվեն։ Հայաստանի իշխանությունները, սակայն, դեռ չեն արձագանքել հայտարարություններին։

Հիշեցնենք, որ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։
Նկատենք, որ Հայաստանը 2 տարի առաջ հայտարարեց՝ այս ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Վրաստանը մերժեց նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Ռուսաստանի հետ:

Այս ձևաչափով մինչ այս ընդամենը մեկ հանդիպում եղավ՝ 2021-ի ավարտին ու չնայած աշխատանքները շարունակելու մասին մերթընդմերթ հնչող հայտարարություններին, այլ հանդիպում այդպես էլ չանցկացվեց։

Առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպումներ կանցկացվե՞ն, առայժմ պարզ չէ: Բայց հստակ է, որ այս ձևաչափում էլ Ալիևը իրեն զգում է «հաղթական» դիրքերում, քանի որ Ռուսաստանը չի հակադրվի Բաքվի շահերին:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա մարտին Մոսկվայում Իրանի արտգործնախարարը հայտարարեց՝ Հարավային Կովկասում ստեղծված լարված իրավիճակը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափի շրջանակում:

Ակնհայտ է, որ Ալիևը ցանկանում է հայ-ադրբեջանական բանակցությունները Բրյուսելից բացի նաև տարածաշրջանային հարթակ տեղափոխել։ Իսկ թե ինչո՞ւ... Դրա բացատրությունը մեկն է. առայժմ Արևմուտքի դիրքորոշումները Ալիևը համարում է հակասող ադրբեջանական շահին, դրա համար նրա համար ավելի վստահելի են իր ու Էրդողանի նախաձեռնությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2652 անգամ
Լրահոս
ՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի. Փաշինյանը խաբել է. Մաս 232 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները 22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել Արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից 5 միլիարդից ավելի մսխվում է Երևանում աղբահանությանը, իսկ իրականությունը սա է․․․ Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLur Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ Լիլիթ Գաստյան Արգիշտի Քյարամյանը մեկ զարկով խփեց ամբողջ միֆը արդարադատության վերաբերյալ Համացանցում ներկայացված իրավավիճակը, թե ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել ու ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա. Աբազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am