Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շուտով կայցելի Հայաստան։ Նա հայտարարություն է տարածել` նշելով, որ ուշադիր հետևում է ԼՂ–ի շուրջ տեղի ունեցող և արագ փոփոխվող իրավիճակին։

Միյատովիչն Ադրբեջանի կառավարությանը հորդորել է երաշխավորել Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի անվտանգությունն ու մարդու իրավունքները, այդ թվում` հավասար վերաբերմունքի և բռնությունից, ահաբեկումից և ատելությունից պաշտպանվելու իրավունքները:

«Կարևոր է ապահովել մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը բոլոր շրջաններ: Այս առումով ի գիտություն եմ ընդունում վերջերս Ղարաբաղի տարածաշրջանում ՄԱԿ-ի առաքելության մասին տեղեկությունը։ Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ ես կշարունակեմ գործակցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կողմերի հետ` օգնելու լուծել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»,- ասել է Միյատովիչը:

Նա ողջունել է Հայաստանի իշխանությունների` բոլոր կարիքավորներին պաշտպանելու և օգնություն ցուցաբերելու ջանքերը՝ ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ:

«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն, որպեսզի բոլոր մարդկանց կարիքները վաղ բացահայտվեն և պատշաճ կերպով լուծվեն: Ուստի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ եմ անում դրսևորել համերաշխություն և անհապաղ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ընդգծել է Միյատովիչը։

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «придурок»-ների տեսակը 2018թ. մեծամասնություն հավաքեց Ու սրանց ոչ մի ձև չես բացատրի, որ ԱՄՆ թուրքերին տարածշրջանում ամրացնելուց հետո, քաշվելու է ղրաղ, իսկ դուք հետո խնդրելու եք, որ ռուսը գա… . Հովհաննես Ավետիսյան Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ Շրջակա միջավայր․ լուռ, բայց աճող ճգնաժամ. Դավիթ Անանյան Նոր մանրամասներ՝ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու դեպքի մասին Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am