«Եթե Փաշինյանի համար ՀՀ-ն որպես պետություն արժեք ունենար, նա վաղուց հրաժարական տված կլիներ՝ իր հետ տանելով բոլոր իր խոստումներն ու հակապետական հայտարարությունները»

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հայաստանի շուրջ լարվածության նոր ալիք է սկսում: Ինչպես և կանխատեսելի էր Արցախի թեման «փակելուց» հետ Ադրբեջանն անցնելու է հաջորդ արարին՝ դա արդեն բուն ՀՀ տարածքն է:


Ադրբեջանական մեդիա տիրույթի ու իշխանական փորձագետների հարցազրույցների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ առաջիկայում ամենից շատ վտանգված են Հայաստանը Իրանին ու Հայաստանը Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական տարածքները, այսպես կոչված «անկլավները», որոնք Փաշինյանը բանավոր հայտարարությամբ ճանաչել է Ադրբեջանի մաս:

Շատ մեծ է ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ այդ տարածքներում՝ որպես հիմնավորում բերելով Փաշինյանի հայտարարությունը: Շատ կարևոր է այդ հատվածներում բարձր զգոնություն պահելը: Եթե մենք վտանգենք հարևանների հետ մեր կապուղիները, կարող ենք հայտնվել բլոկադայի մեջ:


Սա բարդ թեմա է, բայց ես կարծում եմ որպես փորձագետ պարտավոր եմ հանրությանը իրազեկել սպասվող հնարավոր զարգացումների մասին, քանի որ եթե հասկանանք ինչ է լինելու, կարող ենք փորձել դա կանխել:

Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց քայլերով ու հայտարարություններով որևէ իրական բան չեն արել Ալիևին 2020 թվականի ագրեսիայի համար պատժելու՝ դրանով իսկ հետագա ագրեսիվ քայլերը կանխելու համար, որոնք պատրաստվում են «խաղաղության պայմանագիր» ստորագրել մի բռնապետի հետ, ով փաստացի ցեղասպանություն է իրականացրել Արցախի հայության նկատմամբ, շարունակում են մեզ համար ԱԺ–ում անհեթեթ բեմադրություններ կազմակերպել:

Նրանք որևէ իրական քայլ չեն անում ՀՀ-ի դեմ գալիք արհավիրքները կանխելու ու երկրի անկումը կասեցնելու համար: Եթե Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ-ն որպես պետություն արժեք ունենար, ապա նա վաղուց հրաժարական տված կլիներ՝ իր հետ տանելով բոլոր իր խոստումներն ու հակապետական հայտարարությունները: Բայց նա դա չի անելու, քանի որ իր նպատակը ՀՀ-ին ծառայելը չէ, այլ մեր պետությունը քանդելն է, ինչն էլ ակտիվ տեմպերով իրականացնում է»:

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Ալավերդուց անցան Գյումրուն Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ» ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով Ով այնպիսի սուտ ասի, որ... Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել Ձեզ հարց եմ տվել,կոնկրե՛տ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան Տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի. Ջեյմս Օ՛Բրայեն 28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Քաղաքապետարան Կոկաինի շարժերից լուր չունի Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am